Սերժիկը ոմանց փափագած մուրազը տեղնուտեղը վիժեցրեց․ Արթուր Հայրապետյանի անդրադարձը Ս․Սարգսյանի հարցազրույցին


Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, որտեղ նա խոսել է Ապրիլյան պատերազմի մասին,  գրել է․

Կարծես մենք անցյալի վերադարձին կարոտ էինք մնացել, եկավ, որ ասի` անցյալին վերադարձ չի լինելու։ Մեղայասսու։ ճճ
Ճիշտ է, Սերժիկը ոմանց փափագած մուրազը տեղնուտեղը վիժեցրեց, բայց դա կապ չունի մեր արդար պահանջի հետ։ Մենք պահանջում ենք, որ անցյալում կատարած հանցագործների պարագլուխներին, այդ թվում նաեւ` Սերժիկին (գլխավոր մերժվածին) պատասխանատվության կանչել, եւ ժողովրդից թալանածը վերադարձնել ժողովրդին։ Շախմատ խաղալն է՛լ օյին չի..

Հիշեցնենք, որ համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը, որտեղ նա նշում է որ պատրաստվում է անկեղծ խոսել այն ամենի մասին ինչ տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմին։ Նրա խոսքերը մեծ վրդովմունք են բարձրացրել հանրության մեծ շրջանակներում ու դարձել օգտատերերի քննարկման թեման։

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ