Վարդավառը մոտենում է․ կնշե՞նք արդյոք սիրելի տոնը այս տարի


Ինչպես հայտնի է, այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է: Քանի որ այն ամեն տարի Հայաստանում մեծ շուքով է նշվում և այս տարի տոնին սպասող ու այն սիրող քաղաքացիները մեծ սպասումներով, բայց անորոշության մեջ սպասում են օրվան, չիմանալով արդյոք այս տարի կորոնավիրուսով պայմանավորված երկրում արտակարգ դրություն է հայտարարված

պարետատնից փորձեցինք պարզել, արդյոք որևէ որոշում կա կապված Վարդավառի հետ, սակայն, մեզ չհաջողվեց կապ հաստատել փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանի հետ:

«Դեռ որոշում չկա, Վարդավառը հուլիսի 19-ին է, մինչև այդ անպայման որոշում կլինի, կհայտարարենք»,- այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի
խոսնակ Մանե Գևորգյանը:

Նա նաև նշեց, որ հնարավոր է՝ հարցի վերաբերյալ որոշումը լինի շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը:

Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!