Վարչապետի ելույթի և ստեղծված իրավիճակի մասով հնարավորինս հակիրճ․ Արմեն Պետրոսյան


Վարչապետի ելույթի և ստեղծված իրավիճակի մասով հնարավորինս հակիրճ

1.Ռազմադաշտում ձևավորված ներկա իրավիճակը, որը նաև դիվանագիտական հարթությունում առաջացած փակուղու հետևանք էր, հնարավորություն չի ընձեռում ո՛չ հակամարտ կողմերից որևէ մեկին, ո՛չ «միջազգային հանրությանը»՝ սեփական դիրքերի զորու և սեփական իրավասությունների շրջանակում ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ լուծելու հիմնախնդիրը։

2. Պատերազմը շարունակվում է, և «#հաղթելուենք»-ի ձևաբանական փոփոխությունը յուրաքանչյուրիցս է կախված։ Եվ ամենակարևորը՝ ՎԵՐՋՆԱԿԱՆ ու անվիճելի է լինելու՝ «#հաղթելենք»-ը կամ․․․(այս կամը միշտ պետք է՝ թշնամուն չթերագնահատելու, զգոնությունը չթուլացնելու և մշտապես սթափությունը պահպանելու համար)։

3. Եվս մի անկյունաքարային իրողություն՝
Երկրի ղեկավարի հնչեցրած մոտեցումը լիովին բխում է քաղաքական դաշտի բոլոր դերակատարներից և բոլորին ներկայացնող դերակատարներից՝ ձևավորված իրավիճակի մասով ստացած համախոհությունից։

#պատերազմը_շարունակվում_է, #ազգ_բանակ

Գրառումը Արմեն Պետրոսյանի ֆեսբուքյան էջից

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ