Վիշտս ծանր է, մեր ժողովրդական հերոսի կորուստը անդառնալի. Պավել Մանուկյան



«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է.
Սիրելի հայ ժողովուրդ, վիշտս ծանր է, մեր ժողովրդական հերոսի կորուստը անդառնալի: Սրտաճմլիկ և հուզիչ բառեր չեմ ասի: Այս օրերին հարգանքի տուրքեր, սգո թափորներ` բազմամարդ, տասնյակ հազարներով, ճոխ թաղում` «մեռելն երկու տեղ կդնինք»:
Պավել
Ժողովուրդ ինչ կլիներ, որ մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում անարդարության դեմ պայքարում: Գուցե այսօր ընկերս ողջ լիներ: Գուցեև ընկերոջս սրտի վերքը այսքան խորը չլիներ: Գուցե և արդարության այսչափ մարտիկը այդչափ անարդարությանը զոհ չգնար: Գուցե և այսօր արդար «թադարան ըլլար», թե՞ ճիշտը սա է: Պիղծ, ազգադավ, մարդակեր ու աստվածակերներին փառք ու պատիվ, շվայտ ու ցոփ կյանք երկրային, իսկ մեզ միայն թագավորությունը երկնային:
Հ.Գ Խոսք ի խորոց սրտի
Հրաման սատանայի սուրհանդակներին. Ղ-ի տղերք սաբոտաժ չանեք

Понравилась статья? Поделиться с друзьями: