Տղերք, էն Կապույտ մզկիթը ո՞ր մեկիդ պապուց է ժшռանգություն մնացել․․․ Հայկ Մինասյանի կոշտ ու դիպուկ գրառումը


Բժիշկ Հյակ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պահոոոոո։
Փաստորեն կան ինչ որ ԲՆԻԿ երևանցիներ ու ՈՉ Բնիկ երևանցիներ։ Եկվորներ՝ վիձիշ լի։ Քոչվորներ, եթե չարածաց արտահայտվենք։
Սա իմ մտքերը չեն, քավ լիցի։ Էսպես հանդես եկող, ինչ որ կապույտ արյունով հատուկ խավ կա ՀԻՆ ու ԲՆԻԿ երևանցիների։
Բարեբախտաբար Ես երևանցի չեմ, ու կարող եմ այս ԲՆԻԿՆԵՐԻՆ մի հարց ուղղել։

Տղերք, էն Կապույտ մզկիթը ո՞ր մեկիդ պապուց է ժառանգություն մնացել։

Կամ եթե էդքան բնիկ եք, խի՞ եք Էրեբունի ամրոցը, Վարդաշենն ու Նուբարաշենը թողել, եկել Օպերայի կողքուկուշտը ապրում։
Բնիկն Արգիշտին էր, քաղքենի իմ գեղցիներ։
Դուք ի՞նչ բնիկ։

Իր մեկ այլ գրառմամբ Մինասյանը շարունակելով միտքը նշում է․

Քանի՞ արձան գիտեք Երևանում, ,,բնիկ երևանցիների,, պատվին կանգնեցված։ Քանի՞ փողոց է Երևանում անվանակոչված ,,բնիկ,, երևանցիների անունով։
Կոմիտասի անվան պանթեոնում քանի՞ ,,բնիկ,, երևանցի է հանգչում։

Ու երբ պիտի հասկանաք, որ մայրաքաղաքը ,,ձեր քուչեն,, չի, ու համաքաղաքացին դա քուչեցին չի։
Դուք կարող եք ,,բնիկ,, լինել ձեր քուչում։ Քուչից դուրս, քաղաքը բոլորինս է, Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆԸ։

Գնահատականը
( 8 оценок, среднее 4.88 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!