Քանի որ Իզմիրլյան հիվանդանոցը գործում է Մայր Աթոռի վերահսկողության տակ, հարցս ուղղում եմ Կաթողիկոս Գարեգին Բ-ին


Բարձրաստիճան հոգևորականներից մեկը բողոքում է , որ իր մեքենան գողացել են և ինքը կասկածում է , որ վարդապետներից որևէ մեկը նախանձից արած կլինի:

Եպիսկոպոսը խորհուրդ է տալիս.

— Իսկ դու բոլորին էլ ստուգիր:
— Ո՞նց ստուգեմ:
— Հավաքիր բոլորին և կարդա՛ 10 պատվիրանները:

Երբ կհասնես ՄԻ՛ ԳՈՂԱՑԻՐԻՆ , ուշադիր նայի՛ր, ով աչքերը փախցրեց, նա էլ տարել է : Հաջորդ օրը հանդիպում են:

—ՀԸ՞, գտա՞ր:
—Գտա, բայց ՄԻ ԳՈՂԱՑԻՐԻՆ չհասա, հասա ՄԻ՛ ՇՆԱՑԻՐԻՆ ու հիշեցի , թե գիշերը ում դռանն եմ թողել…

Հ.Գ. Երեկ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը համացանցում մի տեսահոլովակ էր տեղադրել, որտեղ իր հայրը , Սևանում, ջրային դահուկներով է զբաղվում:

Ընդամենը 1-2 ամիս առաջ, Իզմիրլյան բժշկական կենտրոնի բժիշկները ի լուր աշխարհի հայտարարում էին, որ Քոչարյանը ծանր հիվանդ է և անմարդկային քայլ է նման հիվանդին
կալանքի տակ պահելը և հենց նրանց տված տեղեկանքի շնորհիվ դատարանը նրան ազատեց կալանքից:

Նույնիսկ գրեցին, որ մի քանի վիրահատությունների է ենթարկվել և մոտ 301 անբուժելի հիվանդություններ ունի:

Քանի որ Իզմիրլյան հիվանդանոցը գործում է Մայր Աթոռի վերահսկողության տակ, հարցս ուղղում եմ ԿԳԲ-ին՝ (Կաթողիկոս Գարեգին Բ-ին )

Վարպե՛տ, Քոչարյանին կեղծ տեղեկանք տալով և կալանքից ազատելով Դուք էլ եք կարծու՞մ , թե աստվածահաճո գործ եք կատարել:
Չէ որ Ձեր քարոզներում Դուք միշտ նշում եք, որ Տիրոջ պատվիրաններից մեկն էլ ասում է՝ ՍՈՒՏ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԻ՛ ՏՈՒՐ:

Թե՞ պատվիրանները միայն մեզ համար են և Ձեր նման ԼԱՎ ՏՂԵՔԻՆ չեն վերաբերում:
Լավ չէ, լավ չէ…

Գնահատականը
( 3 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!