Քառօրյայի նահատակների հոգիները սպասում են քո դատին․ Արտակ Գալստյանի կոշտ և դիպուկ անդրադարձը Սերժ Սարգսյանի տեսաուղերձին


Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լսեցի Սերժի հարցազրույցը ապրիլյան քառօրյայի մասին, որտեղ ամեն ինչ ներկայացնում էր դրական ու հաղթական լույսի ներքո:
Ըստ նրա բանակը շատ արագ անցավ պաշտպանության ու ուժգին հակահա րված տվեց և հակառակորդը ընկրկեց:

Տարօրինակ է, որ երկրի գլխավոր գերագույն հրամանատարը օգտագործում է այս բառերը, ընդհանրապես սահմանադրությամբ բանակի գործառույթը հենց երկրի սահմանների պաշտպանությունն է ու դրան բանակը ոչ թե պետք է շատ արագ անցներ, այլ ի սկզբանե պետք է պատրաստ լիներ:

Քառօրյան ցույց տվեց, որ 2016-ին բանակը պատրաստ չէր երկրի սահմանների պաշտպանությանը, որովհետև թալանված ու հյուծված էր, հենց իր իսկ ղեկավարների կողմից: Սերժը մի բանում է ճիշտ, քառօրյայում կար հաղթանակ, սակայն դա բանակի հաղթանակը չէր, այլ հայ զինվորի, որը առաջին հերթին հաղթեց հենց իր ղեկավարությանը, ձախողեց նրանց ծրագիրը, որի արդյունքում էլ ձախողվեց նաև ազերիներինը:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ Սերժը թաքցնելու ոչ մի բան չունի, ապա ընդամենը մեկ հարց կուղղեմ նրան, եթե թաքցնելու ոչ մի բան չունեիր, ապա ի՞նչու առանց հարուցված քրեական գործի, միայն Խաչատուրովի թափթփուկ ֆինանսիստի ուղղորդված մի ցուցմունքի հիմքով 2 տարի Ինձ պահեցիր բանտում:

Մի բանում էլ է ճիշտ Սերժը, քառօրյայի մասին ոչ միայն դեռ կխոսենք, այլ նաև կտանք գնահատական և այն դեռ կունենա հետևանքներ ՀՀ նախկին ղեկավարների համար: Հավատա Սերժ, ինչպես ավարտվեց ձեր իշխանությունը, այնպես էլ կգա մի օր և կավարտվի թավիշ կոչվող քաղցկեղը, որը քայքայում

է երկիրը: Այդ ժամ իրոք կխոսես, բայց դատարանում, արդար ու անաչառ դատարանի առջև, որպես ամբաստանյալ կանգնած: Իսկ այժմ առողջություն եմ մաղթում քեզ, որ հասնես այդ օրվան, քառօրյայի նահատակների հոգիները սպասում են քո դատին: Արտակ Գալստյան

Գնահատականը
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ