Քոչարյանը փորձում է ցույց տալ՝ որքան ուրախ է իր հանգիստը վայելում, դրանով գոնե մի քանի հոգու ինֆարկտի հասցնի


Րեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Ձեզ նույնիսկ ուղիղ տեքստով ասեցին, որ ձեզ չեն սիրում, իսկ դուք չհասկացաք և տրվեցիք սադրանքներին։ Նա այնքան չի սիրում ինձ, քեզ, նրան, որ ամեն բան փորձելու է անել մեր նյարդային համակարգը գոնե խախտելու համար։ Դա մտածված է և իզուր չէ ամեն անգամ հրապարակվում кайф-երի

վայրերից լուսանկարներ և վիդեոներ։ Փորձում են ցույց տալ, թե որքան երջանիկ է Քոչարյանը և որքան ուրախ է իր հանգիստը վայելում, դրանով փորձելով ինֆարկտի հասցնել գոնե մի քանի հոգու։ Այ այդքան շատ չսիրելու հետևանքն է։ Իսկ դուք ջղայնանում ու տարածում եք դրանց վիդեոները սթրեսի հասցնելով նրանց՝ ովքեր դեռ չէին տեսել։ Պարզից էլ պարզ է, որ նրանք նախընտրել են միշտ իրենց հանգիստը վայելել ոչ մարդաշատ

վայրերում և նման ակտիվությամբ չեն էլ հրապարակել ոչինչ՝ ինչպես որ հիմա են անում։ Նպատակը միայն մեկն է։ Ծաղրել և գոնե ազատության մեջ եղած ժամանակ հոգեպես ճնշել ժողովրդին։ Այդ հիանալի կադրերը նկարելուց հետո՝ արհեստական ժպիտները դնում են գրպանները ու գնում տուն ողբալու։ Մի խաբնվեք երբեք այդ ձևական տեսարաններին։ Նաիրա Զոհրաբյանն էլ ձայնագրություններից ու խայտառակվելուց հետո ժպիտով

հարցազրույցներ էր որ տալիս էր, բայց նայում էիր մարմնի դողին ու կապ ընկած լեզվին ու հասկանում էիր, որ կսկիծն է ստիպել ժպտալ։ Փորձեք արհամարհել դրանց հրապարակած սադրիչ տեսանյութերը։ Դուք անկախ ձեր կամքի դառնում եք նրանց կամակատարը ու տարածում այդ էժանագին

ներկայացումները։ Ես և ոչ մի տեսանյութում կամ ֆոտոյում երջանիկ մարդ չտեսա։ Ձևական էր ու չափազանց կեղծ։ Միակ ցավալի բանը այն էր, որ ջուրը թունավորվեց և շատ ձկնատեսակներ ոչնչացան։ Թե չէ թեթև տարեք հա։ Դրա ընդունած զագառներին բանտախուցն է միշտ հաջորդում։ Էնպես որ սպասեք! Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում!

Միակ բանը, որ այս պահին պետք է անել՝ դա դրան բուժող բժշկին շատ խիստ պատասխանատվության ենթարկելն է։ Կեղծ է եղել ամեն բան ու անկողնուն գամված մարդը չէր կարող հիմա նման բաներ իրեն թույլ տար։ Անունը կդնեն սպորտ է ու դա է նրան փրկում, բայց հուսով եմ հետաքննություն կանցկացվի և մեղավորները խստագույն պատժի կարժանանան!!! Թե էդ ձև կաշառակեր ստահակները խելքի գան, թե չէ էհհհ🙂

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!