Ֆրանսիայի նախագահին шպտակել են․ ահա, թե որտեղ և ինչպես է տեղի ունեցել միջադեպը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին այսօր шպտակել են։ Միջադեպը տեղի է ունեցել հարավային Դրոմ շրջանում։

Մակրոնը ողջունելու նպատակով մոտեցել է հավաքված մարդկանց, բայց նրանցից մեկը հшրվածել է նրա երեսին։ Թիկնապահները ուշացած միջամտել են` հեռացնելով նախագահին։

Ոստիկшնները երկու մարդու բերմшն են ենթшրկել։ Այս պահին նրանց ինքնության մասին տեղեկություններ չկան։

«Միջադեպը ցույց տվեց անվտանգության ապահովման լուրջ խնդիրներ և ստվերեց Մակրոնի շրջագայությունը, որը նա սկսել էր` ձեռքը երկրի զшրկերակին պահելու նպատակով», — հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը։ Մակրոնը պլանավորել է առաջիկա երկու ամիսներին տասնյակ հանդիպումներ ունենալ բնակչության հետ։

43-ամյա Մակրոնն ակնկալում է վերընտրվել գալիք տարվա նախագահական ընտրություններում։ Հարցումները վկայում են, որ նրա առավելությունը մեծ չէ ծայրահեղ шջակողմյա գործիչ Մարին Լը Պենի վшրկանիշից։

Նյութի աղբյուրը azatutyun.am

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ