Այս 10 առարկան մագնիսի պես հաջողությունը ձգում են դեպի տուն

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարագա, որոնք տանը երջանկություն են բերում.

Պայտն է առաջին առարկան

Ժողովրդական հավատալիքի համաձայն՝ այն հաջողություն և առողջություն է բերում: Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա է, իսկ ձիուն պայտ է պետք: Այն հաջողությանը ցույց կտա ձեր տան ճանապարհը:

Դրա դնելու դիրքի ճիշտ ընտրության դեպքում տանը երջանկություն և բարեկեցություն կլինի, իսկ վիշտն ու հիվանդությունները կշրջանցեն:

Սխտոր

Տունը մաքրելու, աչքից և նավսից պաշտպանվելու համար սխտոր է օգտագործվում: Դրանով կարելի է ուժեղ թալիսման պատրաստել, որը տունը կպաշտպանի բացասական էներգիայից:

Տան ընդհանուր մաքրման համար սխտորը կախում են մեկուսի վայրում առաստաղի տակ՝ խնդրելով պաշտպանություն չար աչքից և անմաքրությունից:

Ուտելիքներում սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը և մաքրում է անբարյացակամ մարդկանց բացասական ազդեցությունը:

Մեղր

Նրանք, ովքեր ուզում են, որ տունն ամեն բարիքով լի լինի, պետք է մեղր օգտագործեն:

Այն ծառայում է որպես քաղցրավենիք տան ոգու համար:

Թարմ մեղրը լցնում են նախշազարդ գեղեցիկ ափսեի մեջ, սիրալիր խոսքեր են ասում տան ոգուն. «Մեղր համտեսիր, հայր տան ոգի, մեր տունը պաշտպանիր անհաջողությունից, մեզ երջանկություն և բարեկեցություն բեր: Եվ թող այն մեղրի պես քաղցր լինի»:

Խնձոր

Ըստ սիմվոլիկայի՝ տանը խնձոր ունենալն առատության երաշխիք է: Ամռան ընթացքում խնձորի ստացած դրական էներգետիկան ներթափանցում է տուն և այն մաքրում է բոլոր էներգետիկ մակարդակներում:

Հարթ, առանց բծերի խնձորը դրեք գեղեցիկ սպասքի մեջ, ցողունի վրա ատլասե ժապավեն կապեք և ասեք. «Հանգույցն ամուր կապում եմ, երջանկությունը տուն եմ ձգում: Հյութալի խնձորը խոհանոցում է, կարգը և բավարարությունը կպահպանի»:

Սրբապատկեր

Սրբապատկերները կարող են ձեր տնից վանել ցանկացած չարիք:
Սրբապատկերները պետք է խելացի ձևով դնել տանը:

Դրանց նկատմամբ հարգալի և խնամքով վերաբերմունքն անպայման խաղաղություն և հանգստություն կբերի տան բոլոր բնակիչներին և կմաքրի ընդհանուր էներգետիկան:

Զանգ

Զանգի ձայնը կարող է տանը տրամադրություն բերել, վռնդել չար ոգիներն և դիմակայել չար ուժերին: Ըստ ժողովրդի՝ ավելի լավ է՝ զանգը արծաթե կամ երկաթյա լինի: Այն պետք է ունենա մաքուր, չնյարդայնացնող ձայն:

Զանգը պետք է կախել այնտեղ, որտեղ հաճախ կծլգնա: Լսեք դրա ձայների ներդաշնակությունը: Եթե ձայնը փոխվի, նվազի կամ վերանա, պետք է զանգը փոխել, քանի որ դա նշանակում է, որ այն չափից շատ բացասական էներգիա է կլանել:

Օճառ

Մաքրության և առողջության խորհրդանիշ է: Լոգասենյակում օճառի չոր կտորը դրեք տուփի մեջ և սիրուն ժապավենով կապեք:

Ակտիվացնելու համար սպիտակ մոմ վառեք, առանց քիմիական հավելումների 2 կտոր օճառ վերցրեք, լվացեք ձեռքերը մինչև արմունկները և ասեք. «Ինչպես ջուրը փրփուրի հետ մաքրում է կեղտը, այդպես օճառը պաշտպանում է տունը: Հիվանդություններից, աչքից, բացասականից, սկանդալներից»:

Մի կտորը դրեք լոգարանում, մյուսը՝ զուգարանում:

Մոմեր

Հզոր թալիսման են,  բարեկեցությունը բերում են տուն բոլոր ոլորտներում: Առավել օգտակար են եկեղեցական մոմերը:

Մոմը վառեք և շրջեք ողջ տանը՝ ոչ մի անկյուն բաց չթողնելով:

Տան մաքրության ծես արեք, պաշտպանություն և լույս խնդրեք տան անդամների համար: Մոմը դրեք սրբապատկերի առաջ կամ որևէ տեղ տան արևելյան մասում:

Հայելի

Շատ լավ թալիսման է փայտե շրջանակով կլոր հայելին: Տանը, որտեղ բարձր տրամադրություն և փոխըմբռնումն է իշխում, այն ներծծում է դրական էներգետիկան և վերադարձնում է: Վատ տրամադրությամբ երբեք մի մոտեցեք հայելուն: Դրա դիմաց մի վիճեք և մի չարախոսեք:

Կինը կարող է ակտիվացնել հայելու ուժը: Մաքուր կտորը թրջեք սիրելի օծանելիքով և սրբեք հայելին շրջանաձև շարժումներով: Գիշերը հայելու առաջ գեղեցիկ կապույտ ափսե դրեք, որը լցված կլինի բարեկեցության խորհրդանիշներով:

Գնահատականը
( 1 assessment, average 5 from 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Page Commune