Զուգագուլպաների կյանքը կարելի է երկարացնել. Իմացեք, թե ինչպես


Քանի որ զուգագուլպաները, ցավոք սրտի, մնում են իրենց տեսքին ոչ այդքան երկար ժամանակ, այդ պատճառով էլ ցանկացած կին երազում է, որ դրանք շուտ չպատռվեն և արդեն 2-3 օգտագործումից հետո չկորցնեն իրենց առաձգականությունը։

Այսօր առաջարկում ենք մի շատ պարզ, բայց հանճարեղ գաղափար, որը կօգնի պաշտպանել և այնպես անել, որ զուգագուլպաները ավելի երկար ծառայեն իրենց նպատակին։ Այն ամենը, ինչ ձեզանից պահանջվում է՝ վերցնել և սառեցնել զուգագուլպաները։


Հնարավոր է մտածեք, որ սա խենթություն է, սակայն խորհուրդ ենք տալիս այս միջոցը անպայման փորձել։ Երբ մյուս անգամ կգնեք նոր զուգագուլպաներ, անմիջապես դրեք այն սառցախցիկում։ Երբ այն ամբողջովին կսառչի, հարկավոր է հանել, հալեցնել և թողնել, որ լավ չորանա։

Այսպիսի միջոցը կօգնի ամրացնել զուգագուլպաների մանրաթելերը, որն էլ հնարավորություն կտա դրանց ավելի երկար ծառայել իրենց նպատակին, քան սովորաբար։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: