Իմաստուն և սովորական ծնողների 7 տարբերություն. կարևոր բաներ, որոնք մենք անտեսում ենք


Տեսականորեն, բոլորս էլ գիտենք, թե ինչպես է պետք դաստիարակել երեխաներին։ Սակայն ժամանակի, իմաստության և համբերատարության պակասի պատճառով շատ հաճախ այլ կերպ ենք դաստիարակում մեր զավակներին։ Մենք ընտրել ենք 7 ամենակարևոր բաները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ծնող։

Հիմնական կանոն՝ «Մի կտրեք ձեր երեխաների թևերը»

1. Սովորական ծնողները ժամանակ են անցկացնում երեխայի հետ և մոռանում են իրենց հոբբիների մասին։ Իմաստուն ծնողը չի մոռանում նաև իր հետաքրքրությունները և նույնը սովորեցնում է իր զավակին։

2. Սովորական ծնողները երեխայի փոխարեն տնային աշխատանքներ են կատարում։ Իմաստուն ծնողները վստահ են, որ դրանք երեխայի պարտականություններն են և օգնում են միայն այն դեպքում, երբ երեխան ինքնուրույն ոչ մի կերպ չի կարողանում կատարել հանձնարարությունը։ Սակայն այդ դեպքում էլ նա ցույց է տալիս լուծման ճիշտ ճանապարհը, այլ ոչ թե ամբողջ աշխատանքը կատարում է երեխայի փոխարեն։


3. Շատ ծնողներ ցանկանում են քավել իրենց մեղքերը՝ երեխաների համար նվերներ գնելով։ Խելացի ծնողները դրա փոխարեն փոքրիկ գումարներ են տալիս երեխային՝ առօրյա ծախսերը հոգալու համար։ Երեխան պետք է սովորի ինքուրույն կառավարել գումարը և խնայել խաղալիքներ գնելու համար։ Իսկ ծնողն էլ պետք է կառավարի այդ գործընթացը և խորհուրդներ տա երեխային։

4. Հաճախ ծնողները չեն ցանկանում պարզել երեխայի վատ պահվածքի պատճառները։ Դրա փոխարեն նրանք ցանկանում են հնարավորինս արագ հանգստացնել երեխային։ Իմաստուն ծնողները փորձում են հասկանալ խնդրի էությունը և օգնում են երեխային հնարավորինս շուտ լուծել այն։

5. Սովորական ծնողները ցանկանում են հաջողակ և արժանի զավակ մեծացնել, իսկ իմաստուն ծնողները փորձում են լավ հարաբերություններ կերտել իրենց երեխաների հետ։

6. Սովորական ծնողները փայփայում են իրենց զավակներին և նրանց համար անում են շատ ավելին, քան կարելի է։ Իսկ խելացի ծնողները թույլատրելիի սահմաններում ազատություն են տալիս երեխային և թողնում են, որ վերջինս սխալվի։

7. Շատ ծնողներ երեխային ամեն ինչ թույլատրում են, որ վերջինս հիստերիայի մեջ չընկնի։ Իսկ իմաստունները թույլ չեն տալիս, որ երեխայի քմահաճությունները գլուխ բարձրացնեն։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: