Ինչպես բացահայտել ստախոսին. 5 արտահայտություն, որ հաճախ են օգտագործում նրանք


Խրոնիկական ստախոսները հաճախ են օգտագործում նույն բառերը, որպեսզի խաբեն շրջապատող մարդկանց։ Եթե դուք զինված լինեք՝ այս բառերի շարքին պաշտպանվելու համար, ապա դուք չեք լինի հերթական խաբեբայության զոհը։ Մեզանից ոչ ոք չի ասում միշտ ճշմարտությունը, սակայն «սպիտակ» սուտը, որը նախատեսված է ինչ-որ մեկին ցավից փրկելու համար՝ դա ուրիշ է, իսկ մտածված թաքցնելը կարևոր տեղեկատվությունը՝ մեկ ուրիշ բան։

Սուտը կարող է բերել հարաբերությունների փլուզման, վստահության կորստի և ֆինանսկական խնդիրների։ Բաց ինչպե՞ս տարբերել ստախոսին ազնիվ մարդուց։

Իմանալով այս 5 արտահայտությունները՝ դուք կարող եք պաշտպանել ձեզ և խուսափել խաբեբայություններից։

1. Անկեղծ ասած/Ճիշտն ասեմ
Մարդը, ով ձեզ բացահայտ ուզում է խաբել, ավելի համոզելու համար ասում է՝ «Անկեղծ»։ Մարդիկ ովքեր մտադրություն չունեն ձեզ ստելու, չեն օգտագործում այդ արտահայտությունը։

2. Չափից շատ մանրուքներ
Ստախոսները ստիպված են հիշել տարբեր մանրուքներ իրենց սուտ պատմություններից, որպեսզի հանկարծ չմատնվեն։ Նրանք հաճախ պատմում են չափից շատ մանրամասներ, փորձելով իրենց պատմությունները ավելի իրական դարձնելու։ Օրինակ, ստախոսն ասում է՝ « Ժամը առավոտյան ուղիղ 8։15 էր, երբ պատուհիանից նայեցի, ու տեսա, որ մեքենան անհետացել է»։ Դժվար, թե ինչ-որ մեկը ճշգրիտ ժամ հիշեր և որոշեր նայել ժամին։

3. Ես երբեք չեմ․․/Ես միշտ
Այդպսիսի բառերը, ինչպիսն են՝ «երբեքը» և «միշտը» իրենցով հենց սուտ են, քանի որ մենք հազվադեպ կամ երբեք ոչինչ չենք անում մեր կյանքում։ Ստախոսը ավելացնում է այդ բառերը իր խոսքում, որպեսզի ավելի վստահելի մարդ թվա։


4. «Նրանք, նա» կամ «մենք» բառերի ավելի շատ օգտագործումը, քան «ես» բառը
Պատասխանատվությունից խուսափելը և «Ես» բառի չօգտագործելը ավելի շատ վստահություն է հաղորդում։ Որպեսզի ձեզ ստիպեն հավատալ, նրանք շատ քիչ են օգտագործում «Ես» բառը։

5. Արդարացումները և կարճ պատասխանները
Ուսումնասիրությունները ցույց են տվել, թե որքան հաճախ են ստում տիպիկ ամերիկացիները։ Նրանք անցկացրել են հարցում 1000 հասուն մարդկանց մեջ և խնդրել հայտնել, թե քանի անգամ են ստում 24 ժամվա ընթացքում։ Ցուցանիշները հետևյալն էին․ մասնակցողների 60%-ը հայտնել է, որ նրանք ընդհանրապես չեն ստում, իսկ 40%-ը ստում է։

Մարդիկ ովքեր ստում են, ավտոմատ հրաժարվում են մեղադրանքներից, նույնիսկ եթե չեն հասցրել մեղադրել։ Նրանց փորձում են բացատրել, ինչու նրանք վարվեցին այդպես, չնայած, որ նրանց դա չեն հարցնում։ Ստախոսները խոսում են կարճ արտահայտություններով, որպեսզի թաքցնեն, ինչ է իրականում կատարվել։

Բացի այս 5 արտահայտություններից, որոնք ստախոսներն օգտագործում են, որպեսզի ստիպեն հավատալ իրենց, նրանք ունեն մի քանի ազդանշաններ, որոնք նրանց մատնում են։

Դրանք են՝

Հաճախակի դեմքին դիպչելը և մազերի հետ խաղալը,

Մարդկանց հետ շփման ժամանակ՝ կայուն, առանց կտրվելու հայացքով նայելը, երբ նրանք խոսում են,

Անհանգիստ և նյարդային տեսքը,

Ոտքերը ուղված դեպի դուռը կամ ձեզանից հեռու։

Понравилась статья? Поделиться с друзьями: