Ձեր գումարը կբազմապատկվի, եթե հետևեք այս չգրված օրենքներին


Գիտե՞ք, թե ինչպես է պետք վարվել փողի հետ, որպեսզի երբեք դրա պակասությունը չզգաք:

  • Փողը չի կարելի պահել լուսավոր տեղում, փողը լույս չի սիրում, այն պետք է պահել մութ տեղում:
  • Սեղանի վրա երբեք փող և դանակ մի թողեք:


  • Նորալուսնի ժամանակ դրամապանակը, որի մեջ փող կա, երեք գիշեր թողնել պատուհանի գոգին:
  • Երբեք դրամապանակը դատարկ մի թողեք, դրամապանակում պետք է միշտ փող լինի, որպեսզի դրամապանակը միշտ լիքը լինի, պետք է մեջը թողնել առնվազն մեկ թղթադրամ:

  • Տան պատուհանները, հայելիները միշտ մաքուր պահեք, դրանք ձգում են փողը: Ջրի մեջ մի քանի մետաղադրամ դնել, որոշ ժամանակ անց հանել, և այդ ջրով լվանալ հայելիները: Մաքուր հայելու առաջ մետաղադրամ դնել, թողնել ողջ գիշեր, դրամի արտացոլանքը կբազմապատկի ֆինանսական միջոցները:

  • Փողը հաշիվ է սիրում, սակայն հավաքած փողը չի սիրում, երբ այն հաճախակի հաշվում են:
  • Երբեք մի կանգնեք ձեր տան շեմին: Դռան շեմին կանգնելը վանում է հաջողությունը և բարեկեցությունը:
  • Հնարավորության դեպքում մշտապես աջակցեք և օգնեք, միշտ հիշեք բումերանգի օրենքը՝ արված ամեն բան թե վատ, թե լավ վերադանում է:
  • Ստացած աշխատավարձը չի կարելի նույն օրը ծախսել: Աշխատավարձը պետք է այն ստանալու օրը տանը գիշերի:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: