Մարդ պիտի մի քիչ էլ «բախտ ունենա»


«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, բիզնես-բլոգեր Վահագն Դիլբարյանը գրում է.

Բախտի մասին

Ոնց էլ լինի, այս կյանքում բախտի գործոնը շատ կարևոր է, մարդ պիտի մի քիչ բախտ ունենա։ Եթե չունեք այն մարդուն, ով ձեր բախտն է՝ այսինքն պաշտոնյա հոպար, հարուստ պապիկ, լայն հնարավորություններով մարդ, ապա ինքներդ պիտի աշխատեք ձեր վրա։ Հիմա կներկայացնեմ մի քանի գործոններ, որոնք անելիս կմեծացնեք այդ բախտը բերելու հավանականությունը։

1․ Ամեն մի նոր ձեռք բերած գիտելիքը, նոր ծանոթությունն ու ճիշտ միջավայրը մեծացնում են քո բախտը բերելու հավանականությունը մի քանի անգամ։

2․ Ամեն մի ձեռք բերած ունակությունը (լավ պրեզենտացիա անել, լեզու իմանալ, բանակցել) ավելացնում է քո բախտը բերելու հավանականությունը կրկնակի անգամ

3․ Եթե ուզում ես արդյունք ունենալ, ապա պիտի ինչ-որ մի բան վճարես դրա համար։ Դա կլինի ժամանակ, փող, քրտինք, բարեկամներ ու հարազատներ, ընկերների հետ շփում։ Եվ այս դեպքում նույնպես դու ավելացնում ես քո բախտը բերելու շանսը։


4․ Հեռու մնացեք և հիմար, և բողոքող, և բացասական մարդկանցից, նրանց հետ կորում է հաջողության շանսը։

5․ Վստահությունն այս կյանքի ամենակարևոր կապիտալն է, եթե քեզ վստահում են, ուրեմն բախտի բերման հավանականությունը նույնպես աճում է։

6․ Ստել, նշանակում է փակել քո բոլոր դռները երկարաժամկետ կտրվածքով։

7․ Եթե ինչ-որ մի բան անում ես սիրով, ապա նույնպես ավելացնում ես բախտի բերման շանսը, քանի որ դրա մեջ հոգի ես դնում ու նվիրվում ես։

8․ Իր ոլորտում հաջողության հասած մարդուն ինչ-որ կերպ օգտակար լինելդ նույնպես ավելացնում է բախտդ բերելու հավանականությունը։

9․ Ճամփորդելը հոյակապ միջոց է բախտի համար, քանի որ չգիտես, թե ում կհանդիպես, կամ ինչ իդեա կծվի այդ ընթացքում։ Վերջիվերջո մարդը ճամփորդելուց առաջ ու հետո լրիվ այլ է։

10․ Եվ վերջապես ամենակարևորը․ մի մարդ լճի մոտ նստած երազում էր հարուստ լինելու մասին ու այդ լճով արդեն իրենց նավերում հանգստանում էին նրանք, ովքեր նստելու փոխարեն գործ էին արել։ Այսինքն, եթե ինչ-որ գործ եք անում, ապա նույնպես բախտը բերելու հավանականությունը մեծացնում եք։

Понравилась статья? Поделиться с друзьями: