Տղամարդը մղձավանջային երազ է տեսել իր կնոջ մասին, որը իրականացել է 11 տարի անց


Մի օր տղամարդը երազում տեսավ հարսանիք, հյուրերի բազմություն, բոլորը զվարճանում են, շամպայն են խմում երիտասարդների առողջության համար: Գրեթե բոլոր հյուրերը  ծանոթ էին Նիկոլային` աներն ու զոքանչը, կնոջ հարազատները և ընկերուհիները:

Հանկարծ գրանցման գրասենյակի դռները բացվում են, և այնտեղից դուրս է գալիս նրա կինը հարսանեկան զգեստով, իսկ փեսայի փոխարեն՝ իր մանկության ընկեր Վանկան է: Ներկաների ծափահարությունների ներքո  նորապսակները նստում են սպիտակ Audi, որը զարդարված է բազմագույն ժապավեններով և սրտաձև փուչիկներով, և բարձր ազդանշան տալով` մեքենան հեռանում է:

Բայց ամենից շատ Նիկոլայը զարմացավ, որ ինքն էլ բոլորի հետ միասին, վարդի թերթիկներ և մետաղադրամներ նետեց նրանց հետևից՝ անկեղծորեն ուրախանալով երիտասարդների համար: Նիկոլայն արթնացավ քրտինքով պատված և մտածեց. «Այ քեզ տարօրինակ երազ»:

Նա և իր կինը 6 տարի ապրում էին կատարյալ ներդաշնակության մեջ, և գոնե մեկ անգամ առիթ չէր ունեցել կասկածելու նրա հավատարմությանը: Նրա ընկերոջը` Վանկային, կինն իհարկե գիտեր, բայց միայն մակերեսորեն: Նրանք իրար հյուր չէին գնում, առավելագույնը փողոցում ողջունում էին իրար: Այնուամենայնիվ Նիկոլայը շատ ուշադրություն չդարձրեց երազին, ծիծաղեց և մոռացավ: Ճիշտ է, Նիկոլայը որոշ ժամանակ ուշադիր եղավ նրանց երկուսի հանդեպ, բայց ոչինչ չնկատեց: Այսպիսով, անցավ 3 տարի, ինչ-որ բան խախտվեց Նիկոլայի և նրա կնոջ մոտ, կարծես սև կատու անցավ նրանց միջև, և նրանք որոշեցին բաժանվել: Երեխաներ չունեին, ուստի նրանք ընկերաբար բաժանվեցին:

Եվս 2 տարի անց Նիկոլայը հանդիպեց Մարինային: Սիրահարվեց պատանու պես, ամուսնացավ: Նախկին կինը նույնպես շնորհավորանքի էր եկել հարսանիքին: Անցավ ժամանակ, նա և Մարինան երկու երեխա ունեցան: Եվ ամեն ինչ կարծես սովորական էր, բայց մի օր Վանկան եկավ նրա մոտ: Նրանք որոշեցին նստել, հիշել իրենց պատանությունը և մի բաժակ կոնծել հանդիպման համար:

Վանկան անկեղծացավ և կիսվեց Նիկոլայի հետ, ասելով, որ իրեն այնքան է դուր եկել նրա առաջին կինը, որ ամբողջ ժամանակ դրա համար էնա իրեն հեռու պահել: Նիկոլայը ասաց, որ հիմա կինն ազատ է, հանգիստ կարող է մոտենալ այդ հարցով: Եվ քանի որ Վանկան ամաչկոտ տղա էր, Նիկոլայն ինքը հանդիպում կազմակերպեց:

Նրանց մոտ ամեն ինչ ստացվեց, և միայն նրանց հարսանիքի ժամանակ նա հիշեց իր մղձավանջը, որից անցել էր ամբողջ 11 տարի: Ամեն ինչ այնպես էր, ինչպես երազում` հարսնացուի զգեստը, սպիտակ Audi- ն, որոնք զարդարված էին ժապավեններով և փուչիկներով, բոլորը իրականություն դարձան: Նույնիսկ այն, որ Նիկոլայը նրանց վրա վարդի թերթիկներ էր նետում և ուրախանում էր ամբողջ սրտով՝ երիտասարդների երջանկության համար:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!