Ահա թե ինչ կարելի է անել որ կոշիկն այլևս չցшվեցնի

Սովորաբար նոր կոշիկները ոտեքիրն անհանգստություն և ցшվ են պատճառում: Եվ բոլորն էլ ծանոթ են այդ խնդրին: Որոշ մարդիկ նման խնդիր ունեն նոր կոշիկի հետ, իսկ ուրիշները՝ գրեթե բոլոր կոշիկների հետ: Բարեբախտաբար այդ խնդիրը հնարավոր է լուծել:

Առաջին խորհուրդն իսկապես շատ պարզ է և ակնհայտ: Միշտ ընտրեք կոշիկ Ձեր չափով: Մի հատավացեք, եթե վաճառողն ասում է, որ ժամանակի հետ կոշիկը կմեծանա: Պետք է հենց սկզբից հարմար լինի:

Բայց եթե Դուք արդեն գնել եք անհարմար կոշիկներ, ահա Ձեզ մի քանի խորհուրդ, որոնցից կարող եք օգտվել:

Ձգվող կոշիկ

Եթե գնված կոշիկը փոքր է, հարկավոր չէ միանգամից տխրել: Բայց հարկավոր չէ նաև ցшվով կրել այն: Ավելի լավ ա փորձեք այն փոքր-ինչ ձգել:

 

 

Դրա համար կարելի է օգտագործել հատուկ քսուկ, որը վաճառվում է կոշիկի խանութներում: Կարելի է նաև դիմել ավանդական մեթոդներին:

Կոշիկի ներքին մասի վրա սպիրտ քսեք և այդպես որոշ ժամանակ քայլեք տանը: Կարելի է նաև երկու մեծ տոպրակ լցնել ջրով, դնել դրանք կոշիկի մեջ, իսկ կոշիկը՝ սառցարան:

 

 

Հիշեք, որ այս մեթոդը կարելի է կիրառել միայն բնական կաշվի դեպքում: Այլ նյութերից կոշիկները այդպես չեն ձգվի:

Վերացնում ենք շփումը

Գաղտնիք չէ, որ վերքերն առաջանում են շփման արդյունքում: Այդ պատճառով հարկավոր է շփումը նվազեցնել:

 

 

Դա անելու մի քանի տարբերակ կա: Օրինակ՝ կարելի է ոտքին և կոշիկի ներսի հատվածին խոնավեցնող քսուկ քսել: Այն կօգնի պшշտպանել մաշկը արտաքին шզդեցությունից:

 

 

Եթե վերքերն առաջանում են քրտինքի պատճառով, ոտքին քսել մանկական քսուկ: Եթե ոչինչ չունեք, կարելի է նաև սովորական օճառ քսել:

Հատուկ միջոցներ

Խանութներում կարելի է գտնել բազմաթիվ հատուկ միջոցներ: Դրանցից ամենապարզն ու տարածվածը սպեղանին է (պլաստիր):

 

 

Կարելի է օգտագործել նաև սիլիկոնային կամ գելային վրադիրներ: Եթե վերք դեռ չկա, մի սպասեք, սկսեք օգտագործել քսուկներ և սպեղшնի:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ