Ահա թե ինչ հետաքրքիր բան է մտածել այս ընտանիքը տան անվտшնգության համար. Տեսանյութ


Վարշավայի ծայրամասում բնակվող լեհ ընտանիքը կառուցել է տուն, որն ամբողջովին պшշտպանված է չարագործներից: Այս տան դռները պարզապես հնարավոր չէ կոտրել: Միայն մեկ կոճակ սեղմելով՝ տունը վերածվում է ամրոցի:

 

 

Ընտանիքը տունը պատվիրել է կառուցապատողներին, իսկ ավելի ճիշտ հանրահայտ KWK Promes ճարտարապետական ընկերությանը: Նրանց առաջ դրվեց խնդիր՝ կառուցել հնարավորինս անվտшնգ տուն: Նախագիծը հենց այդպես էլ կոչեցին՝ The Safe House:

 

 

The Safe House-ի բնակելի տարածքը կազմում է 600 քառակուսի մետր: Այն ունի բավական խիստ և հստակ արտաքին՝ հստակ գծեր, մինիմալիզմ, հստակ չափաբաժիններ և մուգ գույներ:

 

 

Տան արտաքին տեսքն ու ֆունկցիոնալը շատ դինամիկ են: Հիմնական պшշտպանական դերն իրականացնում են 2,2 մետր բարձրությամբ պատերը, որոնք ունեն 22 մետր երկարություն: Դրանք այնպես են կարգավորվում, որ ձևավորեն փակ զոնա: Պատերն ամբողջությամբ շրջափակում են տան բակը՝ ձևավորելով անվտшնգ տարածք:

 

 

Տան պատուհանները պաշտպանում են 2,5 մետր բարձրությամբ և 3,5 մետր լայնությամբ դռները: Դրանք ավտոմատ կերպով փակվում են՝ պաշտպանելով պատուհանները: Տանը ներսի արևային լույսն ապահովում են երկրոդ հարկի պանորամային պատուհանները:

 

 

Սեղմելով կոճակը (այն ունեն տան բոլոր անդամները)՝ տան պատերը սկսում են շարժվել ու մի քանի րոպեում այն դարձնում են ամրոց: Ամբողջ տունը ծածկվում էր երկաթե պաշտպանիչ շերտով:

Ահա թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում:


Ասում են՝ նման տներ արդեն իսկ հասցրել են պատվիրել մի քանի այլ լեհ ընտանիքներ: Իհարկե, նախագիծը բավական թանկ արժե, բայց անվտանգությունն ավելի կարևոր է:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ