Ամենավտանգավոր ճանապարհներն աշխարհում. Պատկերացրեք, թե ինչ նյարդեր ունեն դրանցով երթևեկող վարորդները


Աշխարհի տարբեր երկրներում ճանապարհներ կան, որոնք հայտնի են վտանգավոր լինելու շնորհիվ: Այս ճանապարհները հաճախ վերածվում են տեսարժան վայրերի և գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների:

AdMe.ru-ն հրավիրում է հետաքրքիր ճանապարհորդության՝ ներկայացնելով աշխարհի ամենաանհավանական և վտանգավոր ճանապարհները:

Յունգաս Ռոուդ, Բոլիվիա

Յունգաս անվանումով ճանապարհը միավորում է բոլիվիական Լա Պաս և Կորոյկո քաղաքները: Ծովի մակարդակից 3, 300 մետր բարձրությունից հասնելով 360 մետրի՝ այն բազմաթիվ հանգույցներ է ձևավորում, որոնք բավական դժվար է անցնել: Չնայած այն բանին, որ ճանապարհը շատ նեղ է, դրանով անցնում են նույնիսկ բեռնատար ավտոմեքենաները:

«Սատանայի քիթ» երկաթուղի, Էկվադոր

«Սատանայի քիթ» երկաթուղին տեղակայված է նույնանուն ժայռի վրա, որը գտնվում է 800 մետր բարձրության վրա: Մինչև վերջին ժամանակները զբոսաշրջիկներին թույլ էր տրվում երթևեկել այստեղով անցնող վագոնների տանիքների վրա, սակայն այժմ դա արգելված է:


Դյու Գուա անցուղի, Ֆրանսիա

Առաջին հայացքից սովորական այս փողոցը միավորում է Նուարմուտյե կղզին Ֆրանսիայի մայրցամաքային հատվածի հետ: Մակընթացության ժամանակ անցուղին ամբողջությամբ ծածկվում է ջրի չորս մետրանոց շերտով՝ երթևեկելի լինելով օրը երկու անգամ:

Թյանմեն լեռան ճանապարհ, Չինաստան

11 կիլոմետր երկարությամբ ճանապարհը, որը 99 ոլորան ունի, տանում է դեպի Թյանմեն լեռան գագաթ: Որոշ հատվածներում շրջադարձների միջև տարածությունը կազմում է մոտ 200 մետր, ահա թե ինչու վարորդները պետք է միշտ շատ ուշադիր լինեն:

Շարունակությունը ստորև տեսանյութում՝

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: