Այս նկարում թաքնված ձի կա. Շատ քչերին է հաջողվում այն տեսնել

Լի Դեյգարտը ապրում և աշխատում է Նոր Օրլեանում 2002 թվականից: Աղջիկը մասնագիտությամբ լուսանկարիչ է: Իր ժամանակի մեծ մասը նա տրամադրում է կենդանիներ և բնություն լուսանկարելուն:

National Geographic-ը Լիին Դեյգարտին անվանել է «կենդանիներին հետևող», քանի որ կարողանում է ֆիքսել թաքնված և անսպասելի պահեր:

 

 

Նրա «Փոքր ձի աստղաբույլ» (Equuleus) կոչվող լուսանկարային նախագիծն ամբողջությամբ նվիրված է ձիերին: Չնայած, այս նախագծում մի փորք խնդիր կա: Առաջին հայացքից շատ դժվար է այս լուսանկարներում ձի գտնել:

Իսկապես, լուսանկարներում ձիերը պարզապես ձուլվում են բնության հետ, դառնում են դրա անբաժանելի մասը:

 

 

«Փոքր ձի աստղաբույլը» բավական մեծ նախագծի մի մասն է, որը կոչվում է «Քո երազներում» («Նժույգներ»): Այն ուսումնասիրում է նժույգների անհատականությունը և զգացմունքայնությունը, ինչպես նաև մարդու և նժույգի միջև հարաբերությունները»,- ասում է Լի Դեյգարտը:

 

 

«Իմ աշխատանքներում գլխավոր հերոսները կենդանիներն ու բնությունն են, որում մենք բոլորս ապրում ենք: Ինձ հետաքրքրում է այն, թե ինչպես կարելի է տեսնել և երևալ աշխարում»,- շարունակում է լուսանկարիչը:

 

 

«Աչքերը պատուհան են, իսկ պատուհանները՝ տեսախցիկներ, սահմաններ, շրջանակներ, տեսապակիներ: Մեզանից թաքնված պահերում երևում են սուբյեկտներ, օբյեկտներ, կամքի ազատություն»,- եզափակում է Լին:

 

 

Այո, Լի Դեյգարտը նման չէ այլ լուսանկարիչներին, անգամ նրանց, ովքեր բնություն են նկարահանում: Նա բոլորովին այլ կերպ է տեսնում աշխարում ու փորձում այդ ամենը ներկայացնել իր լուսանկարների միջոցով:

Հաճախ նրա լուսանկարներն անհասկանալի են, բայց երբ ուշադիր ես նայում, բնությունը քո առաջ բացում է իր գաղտնիքները:

Գնահատականը
( 3 оценки, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ