Գիտնականներն գտել են երկնային ծագում չունեցող տարօրինակ ալմաստ․ Ահա թե որտեղ է միայն հանդիպել նման կառուցվածքով հանքանյութ

Երկրաբանները մի շատ տարօրինակ ալմաստ են գտել երկրանգդի խորքերից: Այն ուսումնասիրելու ժամանակ ներսում գտնվեցին անսովոր խառնուրդներ:

Ուսումնասիրության արդյունքները բերեցին նրան, , որ գտածոն երկրային ծագում չունի: Նամն կառուցվածքով հանքանյութ հանդիպել է միայն Լուսնի և Մարսի վրա:

 

 

Բացահայտումն արել են Վերլուծական քիմիայի և երկրաքիմիայի ինստիտուտի մասնագետները: Բրազիլիայում գտնված ալմսատների բաղադրիչներին առաջինը նրանք են ուշադրություն դարձրել : Պարզվեց, որ խառնուրդները մարսյան հանքանյութեր են:

 

 

Մարսի վրա գտնված նույն հանքանյութը համարվում այն բանի ապացույց, որ Կարմիր մոլորակում ժամանակին ջուր է եղել: Գինտականները այն մտքին են, որ հանքանյութը հայտնվել է ցանկացած ֆոսֆատային հանքանյութից ջրի մոլեկուլների առանձնացման արդյունքում:

Գտածոն որոշ ժամանակ անբացատրելի էր մնում: Հետո գիտնականները հավելյալ հաշվարկներ իրականացրեցին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ ապացուցել, որ հանքանյութը, ամենայն հավանականությամբ, այլ մոլորակից չի ընկել երկրագնդի վրա:

 

 

«Մեր կողմից գտնված հանքանյութը, ամենայն հավանականությամբ, միայն կառուցվածքային փոփոխությունների արդյունք է: Ենթադրաբար այդ կալիումի ֆոսֆատը պարզապես ձևավորվող ալմաստների թակարդն է ընկել և, ճնշման փոփոխության արդյունքում, ձևավորվել է այս հանքանյութը»,- մանրամասնել է հետազոտության հեղինակներից մեկը:

Հանքանյութի այսպիսի ձևավորման տեսությունն արդեն իսկ բազմաթիվ հակառակnրդներ ունի: Որոշ ֆիզիկոսներ ենթադրում են, որ ամեն դեպքում հանքանյութը երկրագնդի վրա է հայտնվել հենց Մարսից: Նրանք առայժմ չեն հասկանում, թե դա ինչպես կարող էր պատահել:

 

 

Երկու տեսություններն էլ առայժմ բազմաթիվ ուսումնասիրությունների ծանրակշիռ ապացույցների կարիք ունեն: Ալմաստների ուսումնասիրությունները շարունակվելու են նվազագույն մեկ տարի:

Գնահատականը
( 2 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ