Դուխով՝ Ծառուկյան 48 ժամ ժամանակ եմ տալիս քեզ․ Նկարի միջի է՜ն կողքիններիդ չբերես, իրանք քեզ խանգարելու են


Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բանավեճի հրավեր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին.

Ծառուկյան՛, ինչպես դու ես ասում՝ ժողովրդի հետ, ժողովրդի կողքին, ժողովրդի համար, 3 միլիոն հայաստանցիներից մեկը՝ ՀՀ քաղաքացի եւ Կոտայքի մարզի բնակիչներից Արմեն Հովհաննիսյանս, քեզ հրավիրում եմ բանավեճի ուղիղ եթերում, քեզ հոգեհարազատ թիվիներից մեկում, որտեղ ինքնդ ցանկանաս.

Բանավեճի ընթացքում կխոսենք մեկուկես տարվա ընթացքում քո կատարած(չկատարած) աշխատանքների, խոստումների եւ համապատասխան միշտ ժողովրդի կողքին կանգնելու մասին.

Ես էլ, էն երեք միլիոն քաղաքացիներից մեկն եմ, ում կողքին դու եղել ես ըստ քեզ.

Սպասում եմ պատասխանիդ, եւ քեզ դրա համար տալիս 48 ժամ.

Նկարի միջի է՜ն կողքիններիդ չբերես, իրանք քեզ խանգարելու են.

Ժամանակը գնաց…

Գնահատականը
( 8 оценок, среднее 4.75 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ