Առաջին հայացքից շատ պարզ բան է, այնքան էլ դժվար չէ երջանկացնել կնոջը: Դրա համար ընդամենը միաժամանակ անհրաժեշտ է լինել.
-Ընկեր
-Սիրեկան
-Եղբայր
-Հայր
-Տեր
-Ուսուցիչ
-Հովանավոր
-Մեխանիկ
-Ոճաբան
-Սեռшբան
-Խիզախ
-Կազմակերպված
-Լավ հայր
-Նուրբ և քնքուշ
-Ուշադիր
-Քաղաքավարի և քաղաքակիրթ
-Սիրահարված
Դրա հետ մեկտեղ, ոչ մի դեպքում չմոռանալ հաճախակի կոմպլիմենտներ անել, սիրել շոպինգի գնալ, լինել հարուստ, չնյարդայնացնել կնոջը, չնայել այլ կանանց:
Շատ կարևոր է նրա մայրիկի և ընտանիքի հետ լավ հարաբերությունների մեջ լինել, նրա համար ժամանակ գտնել, բայց և միաժամանակ տարածություն թողնել նրա սեփական ազատության համար, խանդի դրսևորումներով կնոջ հոգին չհանել:
Երբեք չմոռանալ ամսաթվերը.
-Ծննդյան օրերի՝ ոչ միայն նրա
-Ձեր նշանադրության օրվա
-Ձեր առաջին հանդիպման և համբույրի օրը
Դժբախտաբար, ուշադրություն, անգամ այս բոլոր կանոններին հետևելու դեպքում էլ… կնոջ երջանկությունը ապահովված չէ, քանի-որ ձեր կինը կարող է շնչահեղձ լինել իր կողակցի նման կատարելությունից և փախչել առաջին իսկ հանդիպած անհաջողակ-шրբեցողի հետ…
Իսկ ինչպե՞ս երջանկացնել տղամարդուն, ընդամենը.
-Քնել նրա հետ
-Եվ հանգիստ թողնել նրան:
Փորձեք հումորով մոտենալ նյութին, բայց մի մոռացեք, որ նկարագրվածը ճշմարտություն է, իհարկե։