Ընտանեկան զույգը բնակարան գնելու համար գումար չուներ: Խորհրդակցելով՝ նրանք որոշեցին իրեն մոտ եղած գումարով գնել հին դպրոցական ավտոբուս և այն տուն դարձնել:
Այս քայլը քննադատեցին և ընտանիքը, և հարազատները, բայց արդյունքում ավտոբուսը դարձավ իսկական դղյակ ակերի վրա: Ներսում ամեն ինչ կա՝ հյուրասենյակ, խոհանոց, լոգարան և առանձին ննջարան:
Զույգն իսկապես շատ հին ավտոբուս էր ընտրել: Այն բավական ժանգոտել էր, բայց արդյունքում վերանորոգումը շատ ավելի մատչելի եղավ, քան այլ տարբերակներ:
Մեխանիկական տեսանկյունից ամեն ինչ սարքին էր: Գնումն իրականացնելու համար վաճառողը գրեթե նոր շարժից տեղադրեց իր հաշվին:
Աշխատանքի հիմնական մասը ներսում էր: Նրանք ստիպված էին հանել ամեն ինչ՝ նստարաններից մինչև հատակը: Դա թույլ տվեց ավելի մեծացնել տարածքը: Հետևի մասում սարքեին առանձին ննջարան, մնացած հատվածը բաժանեցին հյուրասենյակի և խոհանոցի: Տեղ մնաց նաև առանձին լոգարանի և սանհանգույցի համար:
Նոր ավտոբուսով առաջին իսկ ճանապարհորդությունը համոզեց զույգին, որ նրանք ճիշտ ընտրություն են արել: Երկուսն էլ հեռավար են աշխատում և այժմն կարող են ցանկացած պահի տեղափոխվել մի քաղաքից մյուսը:
Արդյունքում ավտոբուսի գնումն ու դրա վերանորոգումը շատ ավելի մատչելի եղան, քան բնակարան գնելը: Երբեմն արժե միանգամից որոշում չկայացնել և մի լավ մտածել կարևոր հարցերի շուրջ:
Հանճարեղ մտքերը հաճախ շատ տարօրինակ են թվում և շատերը կարող են քննադատել, բայց արդյունքը երբեմն գերազանցում է բոլոր սպասումները:
Ավտոբուսի վերափոխվման գործընացը զույգը ներկայացրել է փոքրիկ տեսանյութով: