Ինչպե՞ս են ստում կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնվածները. նրանցից ո՞վ է ամենաշատը սիրում ստել


Սուտը հաճախ կոնֆլիկտների ու հակամարտության պատճառ է դառնում: Կենդանակերպի ամեն նշանի ներկայացուցիչ ունի բնավորության գծեր, որոնց շնորհիվ կարողանում է ստել:

Խոյ

Այս նշանի տակ ծնված կանայք չեն կարողանում ստել և օգտագործում են տարբեր արդարացնող միջոցներ ճշմարտությունը չբացահայտելու համար:

Ցուլ

Նրանք ընդունակ են ստելու ցանկալին ստանալու համար: Նրանք կարողանում են վստահություն ձեռք բերել և ստում են դիմացինին այնքան, որքան պահանջվում է ցանկալին ստանալը:

Երկվորյակներ

Երկվորյակները ստում են օգուտի և բարեկեցության համար: Նրանց համար սուտը յուրահատուկ խաղ է, որտեղ կարողանում են ցուցաբերել իրենց խելացիությունը և դերասանական վարպետությունը:

Խեցգետին

Նրանք հազվադեպ են ստում և ստում են այն ժամանակ, երբ ունեն փրկության կարիք: Նրանք ստում են, որպեսզի չվիրավորեն դիմացինի զգացմունքները ու չնեղացնեն նրան:

Առյուծ

Առյուծները ստելու վարպետ են: Նրանք կարող են այնպես ստել, որ դիմացինը այդ մասին չկասկածի: Սիրում են այնպիսի պատմություններ հորինել, որ ինտրիգ առաջացնեն մյուսների մոտ:

Կույս

Սուտը այս նշանի ներկայացուցիչներին չի սազում: Նրանց սուտը հեշտ է հասկանալ, քանի որ անվստահությունը և պատմածի անհամապատասխանությունը, մատնում են նրանց: Նրանք գերադասում են այլ մեթոդներով թաքցնել ճշմարտությունը, քանի որ սուտը հակասում է իրենց սկզբունքներին:

Կշեռք

Նրանք ստում են, որպեսզի իրենց ներքին աշխարհը հեռու պահեն միջամտություններից: Պատահում է այնպես, որ նրանք ստում են իրենք իրենց, որպեսզի կարողանան հավատալ, որ խնդիրները ժամանակի հետ կհարթվեն:

Կարիճ

Նրանք ստում են խղճահարություն առաջացնելու համար: Նրանք ընդունակ են ծայրահեղ քայլերի դիմելու, որպեսզի իրենց սուտը չբացահայտվի:

Աղեղնավոր

Նրանք իրենց բնավորության պատճառով չեն կարող չստել, քանի որ չեն հանդուրժում մյուսների իրավացի լինելը: Նրանց սուտը աննկատ չի մնում, սակայն նրանք բոլոր հնարավոր ձևերով փորձում են ստի թելը շարունակել:

Այծեղջյուր

Նրանք ստում են այն ժամանակ, երբ ցանկանում են մյուսներին հավատացնել, որ իրենք անկախ են և բարեկեցիկ կյանքով են ապրում: Նրանք ձգտում են լինել լավագույնը, ինչի հետևանքով չափազանցնում են սեփական առավելությունների առկայությունը:

Ջրհոս

Նրանք հիմնականում չեն ստում: Նրանք չեն ասում ողջ ճշմարտությունը և թաքցնում են որոշ դետալներ: Նրանք հույսը միայն իրենց վրա են դնում, ինչի հետևանքով փակ ու ինքնամփոփ են դառնում:

Ձկներ

Նրանց վառ երևակայության շնորհիվ սուտը նմանվում է նախապես մշակված գրքի կամ պատմության սցենարի: Նրանք փորձում են բոլորին համոզել, որ ճշմարտությունն են ասում, սակայն երբ նրանց չեն հավատում, նրանք անկեղծորեն վիրավորվում են:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ