Ինչպես անել այնպես, որ Ձեզ նկատեն և առանձնանաք ամբոխից


Այսօր հայտնի դառնալու համար պարտադիր չէ մերկ դուրս գալ ֆուտբոլի դաշտ: Հարկավոր է պարզապես ճիշտ ներկայանալ համացանցում՝ աստիճանաբար հավաքելով հետևորդներ: Ահա թե ինչպես կարելի է հասնել դրան:

1. Գտեք «կոլեկտիվ հանճարի»

Կա միֆ «միայնակ հանճարի» մասին, ով ստեղծագործում է մենակ՝ իր ամբողջ ժամանակը անցկացնելով, օրինակ, արվեստանոցում: Դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ իրականում կան «կոլեկտիվ հանճարներ»:

Բոլոր խոշոր բաները ստեղծվում են մի քանի ուղեղների համագործակցությամբ: Դրան կարելի է հասնել համացանցի միջոցով: Այստեղ յուրաքանչյուրը կարող է կիսվել գաղափարներով ու գտնել համախոհներ:

2. Ուզու՞մ եք գտնել ինքներդ Ձեզ, փնտրեք

Մի վшխեցեք խոսել, բարձրաձայնել Ձեզ հուզող հարցերը: Այդպես Դուք ոչ միայն կբացահայտեք ինքներդ Ձեզ, այլև հնարավորություն կտաք մարդկանց համաձայնել Ձեզ հետ կամ հակառակը: Այդպես Դուք ձեռք կբերեք նոր համախոհներ:

 

 

3. Հաշվետու եղեք

Մենք չգիտենք՝ արդյոք մեր աշխատանքն իսկապես կարևոր է, թե ոչ: Այդ պատճառ հարկավոր է պարբերաբար այն ներկայացնել մարդկանց ու լսել կարծիքներ: Միշտ Ձեր աշխատանքի մեջ գտեք հատված, որով կարելի է կիսվել մարդկանց հետ:

4. Մի թաքցրեք Ձեր աղբյուրները

Միշտ բացահայտեք Ձեր աղբյուրները: Դա թույլ կտա մարդկանց հասկանալ, որ Դուք դատարկաբանությամբ չեք զբաղվում:

 

 

5. Լռեք ու լսեք

Եթե ուզում եք ունենալ երկրպագուներ, առաջին հերթին Դուք պետք է երկրպագու լինեք: Եթե ցանկանում եք, որ հասարակությունն ընդունի Ձեզ, պետք է լինեք այդ հասարակությանն արժանի: Համացանցում միայն Ձեր մասին խոսելով՝ Դուք սխալ եք գործում:

6. Ծանոթացեք իրական կյանքում

Համացանցում ծանոթանալը շատ լավ է, բայց դա նաև իրական կյանք տեղափոխեք: Օրինակ՝ կարող եք Ձեր համացանցային ծանոթներից մեկին հրավիրել սուրճի:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ