Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մեկնեց Պրիշտինա


Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը, այսօր մեկնեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա, որտեղ հուլիսի 22-ին մեկնարկում է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու A խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Մալթան, Մոնակոն, Իռլանդիան և Մոլդովան:
Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 22-ին` մրցելով Մոնակոյի հավաքականի հետ:

Մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ներսես Կոպալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները ՝


1. Դավիթ Քարամյան- Երևան
2.Հովհաննես Պողոսյան-Երևան
3. Լևոն Վաթյան — Երևան
4. Յուրա Հարությունյան — Արցախ
5. Արսեն Առստամյան — Արցախ
6. Միկիա Ավեդյան — Իրան
7. Ալեքսեյ Չիժենոկ- Ռուսաստան
8. Նիկիտա Գալցև- Ռուսաստան
9. Գևորգ Ղազանչյան — Երևան

Անդրե Զոհրաբյանը, Դավիթ Խաչատրյանը և Արտյոմ Փեչենջյանը այս պահին Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ գտնվում են Սոֆիայում և թիմին կմիանան հուլիսի 22-ին:

Ներսես Կոպալյանին օգնում է Սուրեն Արզումանյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: