Միլիոնատերը երկու տարի ապրեց անտունի կյանքով. Նա պարզեց թե որքան գումար են աշխատում մուրալով

45-ամյա միլիոնատեր Էդ Սթաֆորդն Անգլիայում հայտնի է որպես արկածախնդիր մարդ: Տղամարդը հարստացել է Աֆրիկայում և քաղաքակրությունից հեռու այլ վայրերում գոյատևման մասին տեսանյութեր նկարահանելով:

Որպես հերթական փորձ՝ նա որոշեց երկու ամիս ապրել Անգլիայի փողոցներում որպես անտուն: Տղամարդը կարծում էր, որ նման կյանքը չափազանց բարդ է:

Նա պետք է ապրել միայն մուրալով: Արդյունքում պարզվեց, որ իրավիճակը լրիվ այլ է, և փորձի վերջում Սթաֆորդը հաշվեց, թե որքան գումար է մնացել իր մոտ:

 

 

Փորձի նկարահանումները դարձան Սթաֆորդի հերթական հաղորդման նյութը: Սկզբում տղամարդն անհանգստանում էր, որ սոված է մնալու: Բայց միայն առաջին օրվա ընթացքում նա հավաքեց ավելի քան 100 ֆունտ ստերլինգ, այսինքն մոտ 50 հազար դրամ:

Հաջորդ օրերին նա սովորաբար ավելի շատ էր հավաքում: Երբեմն եկամուտը հասնում էր 200 ֆունտ ստերլինգի: Սոված մնալու կարիք էլ չկար: Գլազգոյում, Լոնդոնում և Մանչեստերում կամավորներն անտուններին ուտելիք էին բաժանում: Փորձի ընթացքում Սթաֆորդը գիրացավ 5 կիլոգրամով:

 

 

Տղամարդը գիշերում էր բացառապես փողոցում քնապարկի մեջ: Այստեղ նա ծանոթացավ բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ, այդ թվում նրանց, ովքեր հատուկ դուրս էին գալիս փողոց գումար վաստակելու համար:

Նրանցից մեկը պատմեց, որ կարողանում է հավաքել մինչև 600 ֆունտ ստերլինգ, եթե կանգնում է փաբերի մոտ:

 

 

2 ամսվա ընթացքում Սթաֆորդը կարողացավ հավաքել 3000 ֆունտ ստերլինգ:

Բնականաբար չի կարելի փողոցային կյանքը հեշտ համարել: Բայց բազմաթիվ թափառաշրջիկներ իսկապես դրանով բավական լավ գումարներ են վաստակում:

Եկեք համաձայնեք, որ ինչ-որ տեղ դա նույնպես կարելի է պրոֆեսիոնալիզմ անվանել:

Գնահատականը
( 1 оценка, среднее 2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ