Որտեղ է եղնիկի մшրմինը. ոչ ոք չի կարողանում պատասխանը գտնել

Կինը նկարահանում էր իր տան մոտակայքի բնությունը, երբ անտառից դուրս վազեց մի խոշոր եղնիկ: Նա հասավ ծառերից մեկին ու հանկարծակի ամբողջությամբ թաքնվեց դրա ետևում:

Բազմաթիվ մարդիկ փորձեցին հասկանալ՝ ինչպես է եղնիկը կարողացել ամբողջությամբ թանքվել ծառի ետևում, բայց տարբերակներից ոչ մեկը նման չէ իրականությանը:

 

 

Եղնիկի այս տարօրինակ լուսանկարն արել է Ջեննի Մակմիլանը՝ ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի հյուսիսում գտնվող մի փոքր քաղաքի բնակչուհի: Անտառային կենդանիներ այստեղ բավական հաճախ կարելի է հանդիպել:

Բայց բարակ ծառի ետևում թանքված եղնիկը նրան իսկապես զարմացրեց: Չէ՞ որ տեսանելի էր միայն նրա գլուխը, իսկ մարմնի մնացած մասերը ինչ-որ կերպ թաքնվել էին ծառի ետևում:

Համացանցում լուսանկարը շատ արագ հայտնի դարձավ: Մարդիկ սկսեցին տարբեր ենթադրություններ անել: Որոշ մարդիկ կարծում էին, որ եղնիկը պարզապես կանգնել է առջևի ոտքերի վրա:

 

 

Կային անգամ մարդիկ, ովքեր կարծում էին, որ եղնիկը չափազանց կարճ մարմին ունի:

 

 

Ասում են՝ սա համացանցում առաջին նման նկարը չէ: Եղնիկները ընդհանրապես սիրում են թաքնվել ծառերի ետևում և այնտեղ հետևել՝ ինչ է տեղի ունենում շրջակա միջավայրում:

Դե ի՞նչ, Դուք նու՞յնպես ունեք տարբերակներ, թե ինչպես կարող էր եղնիկն ամբողջ մարմնով թաքնվել ծառի ետևում: Եթե դրանք շատ միս-տիկ տարբերակներ են, ապա ստիպվшծ ենք Ձեզ հիшսթափեցնել:

Ամենայն հավականությամբ այստեղ ոչ մի արտասովոր բան չկա: Պարզապես եղնիկը կանգնած է եղել ծառի ետևում, իսկ նկարահանման ժամանակ պարզապես թեքել է իր գլուխը:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ