Տղամարդը տեսախցիկ տեղադրեց տանը․ Նրա շունը ամբողջ գիշեր նայում էր ուղիղ պատին․ Ահա թե ինչ էր պատի այն կողմում


29-ամյա Ջորջ Միլլերը որոշեց շուն պահել մենակ չմնալու համար: Առաջին օրերը կենդանին իրեն շատ սովորական էր պահում, բայց տղամարդը, զգուշավորությունից ելնելով, գիշերային ժամերին տեսախցիկ էր միացնում:

Մի առավոտ նայելով ձայնագրությունները՝ նա տեսավ, որ շունն ընդհանրապես չի քնում, այլ ժամերով նայում է պատին՝ աստիճանաբար մոտենալով դրան:

 

 

Միլլերը կարծում էր, որ տեսախցիկի տեղադրում է հաջող միտք է, քանի որ շանը նա վերցրել էր կենդանիների ապաստարանից: Վերջինիս մոտ սոցիալիզացիայի հետ կապված ոչ մի խնդիր չէր երևում: Թվում էր՝ նա իսկապես ուրախ է նոր տուն ունենալու համար:

Եթե տեսախցիկը չլիներ, տղամարդը չէր կարող նկատել շան տարօրինակ պահվածքը: Ցերեկը Կրոսբի բարի ու խաղալ սիրող շուն էր, իսկ գիշերը նստում էր և ուշադիր նայում պատին:

Այդպես անցավ երեք օր և Միլլերը չդիմացավ: Նա արդեն գրեթե որոշել էր շանը վերադարձնել ապաստարան, բայց որոշեց վերջում ուսումնասիրել պատը: Տղամարդուն հետաքրքիր էր՝ ինչ կարող էր այնտեղ տեսնել շունը:

 

 

Մոտենալով՝ տղամարդը լսեց պատից եկող ձայներ: Տղամարդը կոտրեց բարակ գիբսակարտոնն ու զարմանքով արանքից փոքրիկ կատու գտավ: Թե ինչպես է նա հայտնվել այդտեղ, Միլլերն այդպես էլ չհասկացավ:

 

Իրականում շունն ընդհանրապես տարօրինակ չէր: Նա առել էր կատվի հոտն ու փորձում են տիրոջը ցույց տալ նրա տեղը, բայց Ջորջը սկզբում չէր հասկանում:

Պատմությունը շատ լավ ավարտ ունեցավ: Միլլերը կատվին թողեց իր տանն ու այժմ նա երկու ընտանի կենդանի ունի:

Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ