Այս բաղադրատոմսով պատրաստված աղցանը շատ շքեղ և ախորժելի տեսք է ունենում


Պատրաստում ենք աղցան «Կեսար».Այս բաղադրատոմսով պատրաստված աղցանը շատ շքեղ և ախորժելի տեսք է ունենում.

Անհրաժեշտ է

  • Աղցանի տերևներ- 5 հատ
  • Հավի կրծքամիս- 400գր.
  • Ձու-2 հատ
  • Սխտոր-1 պճեղ
  • Լոլիկ- 1 հատ
  • Պանիր-200գր.
  • Չորահաց- 200գր.
  • Մայոնեզ
  • Կիտրոնահյութ-1 ճ/գ
  • Ձիթայուղ- 50գր.
  • Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Քաղցր մանանեխ- 2թ/գ

Խորանարդաձև կտրտել հացի կտորները և դնել ջեռոց, մինչև վարդագունի: Այնուհետև ձվերը և հավի միսը խաշել, թողնել սառչի: Սառչելուց հետո հավի միսը խորանարդաձև կտրտել և տապակել: Սխտորը ճզմել, լցնել ամանի մեջ: Լվանալ աղցանի տերևները,կտրտել և լցնել սխտորով ամանի մեջ: Ավելացնել տապակած կրծքամսի խորանարդիկները:


Պատրաստել սոուսը

վերցրեք 2 ձվի դեղնուց և հարեք մանանեխի հետ, ավելացրեք կիտրոնահյութ, աղ, սև պղպեղ, լավ հարեք և ավելացրեք 50 գր. ձիթայուղ:

Սոուսը լցնել սխտորով ափսեի մեջ, ավելացնել մայոնեզը և խառնել զանգվածը: Այնուհետև լցնել մատուցելու համար նախատեսված ափսեի մեջ, վրան կտրտել լոլիկը, ապա չորահացը, իսկ վերջում վրան քերել պանիրը: Մատուցել, իսկ համտեսելուց անմիջապես առաջ միայն խառնել, որպեսզի չորահացը չհասցնի փափկել:

Բարի ախորժակ

Понравилась статья? Поделиться с друзьями: