Այս խմորեղենի նմանը չկա. Փորձեք յուրահատուկ և պարզ բաղադրատոմսը


Այսպես կոչված մուրաբայով թխվածքաբլիթների համի մասին բոլորը գիտեն։ Դրա համար էլ, եթե դուք մեծ ցանկություն ունեք այն պատրաստելու, միանգամից գործի անցեք։

Մենք ձեզ առաջարկում ենք բաղադրատոմս, որի բաղադրիչները կան գրեթե բոլորի տներում։ Այն պատրաստվում է շատ արագ։

Ձեզ հարկավոր է

· 2 ձու,

· 200 գրամ կարագ կամ մարգարին,

· 250 գրամ շաքար,

· 1 թեյի գդալ վանիլին (կարելի է նաև առանց դրա),

· 1 թեյի գդալ փխրեցուցիչ,

· 500 գրամ ալյուր,

· 200 գրամ ցանկացած մուրաբա, կամ ջեմ։


Պատրաստման եղանակը․

Սկզբում պատրաստում ենք խմորը։

1. Հալեցրեք կարագը, այնուհետև լցրեք այն խորը ամանի մեջ։

2. Խառնեք հալեցրած կարագը ձվերի, շաքարի և վանիլինի հետ։

3. Լցրեք ալյուրը, խառնեք փխրեցուցիչի հետ և ավելացրեք մնացած բաղադրիչներին։ Ալյուրը պետք է աստիճանաբար լցնել, մանրակրկիտ խառնելով։ Հունցեք խմորը։

4. Բաժանեք ստացված խմորը 2 մասի։ Դրանցից մեկը պետք է լինի մի փոքր մեծ մյուսից։ Այնուհետև խմորի փոքր մասը դրեք սառանարանում մոտ 1 ժամ։

5. Խմորի մեծ մասը գրտնակեք և դրեք թխելու համար նախատեսված ֆորմայի մեջ, որը նախապես յուղապատված  խոհանոցային թղթով պետք է ծածկել:

6. Խմորի վրա քսեք ջեմը կամ մուրաբան։

7. Հանեք սառցախցիկից 2-րդ խմորը և քերեք այն քերիչով՝ ամբողջությամբ ծածկելով միջուկը։

8. Թխեք թխվածքաբլիթները տաք ջեռոցում 25 րոպե։

Վերջ, այս համեղ քաղցրավենիքը պատրաստ է։

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: