Այս տորթը դուր կգա նաև նրանց, ովքեր չեն սիրում սպիտակաձավարով շիլան. Կարևորն այն է, որ սկզբից չասեք, թե ինչով եք պատրաստել


Առանց եփելու անհրաժեշտության պատրաստած խմորեղենը, կարծում եմ խոհարարական գլուխգործոցներից մեկն է: Բազմիցս ներկայացրել ենք նմանօրինակ խմորեղենների բաղադրատոմսեր, այսօր կներկայացնենք ևս մեկը: Համոզված ենք, որ այն Ձեզ դուր կգա և կհմայի իր անմահական համով:

Համոզված ենք, որ սպիտակաձավարով պատրաստված տորթը դուր կգա նաև նրանց, ովքեր չեն սիրում դրանով պատրաստված շիլան: Կարևորն այն է, որ սկզբից չասեք, թե ինչով եք պատրաստել:

Սպիտակաձավարով տորթ

Բաղադրիչներ

  • 250 գ. կարագ
  • 1 բ. կաթ
  • 200 գ. շաքարավազ
  • 3 ձվի դեղնուց
  • 200գ. սպիտակաձավար
  • 900 գ. պահածոյացված դեղձ
  • 20 գ. ժելատին
  • 150 գ. թխվածքաբլիթ
  • 1 թ.գ. կակաո

 

Պատրաստման եղանակը

Կաթով ու սպիտակաձավարով պատրաստեք շիլա՝ չմոռանալով անընդհատ խառնել և թողեք հովանա:

Թուլացած կարագը հարեք շաքարավազի հետ, հետո հատ-հատ ավելացրեք ձվի դեղնուցը՝ շարունակելով հարել:


Հարած կարագին գդալ-գդալ ավելացրեք արդեն հովացած սպիտակաձավարի շիլան, հարեք այնքան, որ դառնա միասեռ մասսա: Վերջում ստացվածը բաժանեք երկու մասի և բաժիններից մեկին ավելացրեք կակաո:

Թխվածքաբլիթները շարել տորթի համար նախատեսված տարայի հատակին, հետո վրան լցնել սկզբից կակաոյով, հետո սպիտակ խմորները: Այնուհետև տեղավորել սառնարանում, որպեսզի մի քիչ սառի:

Պահածոյացված դեղձերն առանձնացնել, նրանց հյութի մեջ ավելացնել ժելատինը և թողնել մի քիչ ուռչի: Այնուհետև խառնուրդն անհրաժեշտ է տաքացնել ջրային բաղնիքի վրա, մինչև ողջ ժելատինը լուծվի:

Դեղձերը մանրացրեք բլենդերով, մինչև խյուս դառնա, հետո վրան ավելացրեք ժելատինից պատրաստված մասսան:

Արդեն կարող եք սառնարանից հանել տորթը և վրան լցնել մրգային մասսան: Հետո նորից այն տեղավորեք սառնարանում, մինչև ժելատինը վերջնականապես կսառի:

Բարի ախորժակ!

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: