Անկրկնելի «Ալպիական» աղցան հավի մսով և հունական ընկույզով․ Շատ համեղ է


Անկրկնելի «Ալպիական» աղցան հավի մսով և հունական ընկույզով։ Շատ համեղ է։

Բաղադրիչներ՝

չորահաց — 2 բուռ,

մեկ բուռ տապակած հունական ընկույզ,

ապխտած կամ տապակած հավի միս— 150 գրամ,

2 լոլիկ,

կանաչի ըստ ճաշակի,

մայոնեզ կամ թթվասեր,

աղ և սև աղացած պղպեղ։


Պատրաստումը՝

Կտրել միսը և լոլիկները մանր խորանարդների:

Կանաչին մանր կտրատել:

Չորահացը ցանկալի է պատրաստել ինքուրույն, կարելի է նաև գնել։

Եթե ինքնուրույն եք պատրաստելու, ապա կտրեք հացը խորանարդներով և չորացրեք թավայի մեջ։

Խոշոր կտրում ենք ընկույզները։

Կարելի է աղցանը մատուցել շերտերով՝ հավի միս, լոլիկներ, աղ, պղպեղ, մայոնեզ։

Վերևից լցնում ենք չորահացերը, ընկույզը և կանաչին։

Մատուցումից առաջ խառնեք։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: