Դուք չեք պատկերացնի, թե որքան համեղ կարող է լինել այս ուտեստը. Ամենահամեղ ֆոկաչոն, որ կպատրաստեք ինքներդ


Այսօր առաջարկում ենք պատրաստել շատ համեղ ֆոկաչո պանրով: Այն ստացվում է փափուկ, նուրբ եւ շատ բուրավետ: Դասական տարբերակով, ֆոկաչոյի խմորին սեղմում են մատներով, արդյունքում փոսիկներ են մնում, իսկ այս տարբերակով մի փոքր հեռացել ենք ստանդարտից: Այս խմորի հետ շատ հաճելի է աշխատել, այն կգերի իր համով եւ վերջնական արդյունքով: Դուք պարզապես պետք է փորձեք այս բաղադրատոմսը )

Բաղադրիչներ

  • 300 գ ալյուր
  • 1 թեյի գդալ չոր խմորիչ
  • 150 մլ տաք կաթ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 ձու
  • 1 թեյի գդալ աղ
  • 50 գ կարագ

Ֆոկաչոյի վրա քսելու համար

  • 3-4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 թեյի գդալ պրովանսյան համեմունքներ (կամ ըստ ճաշակի)

Լցոնման համար

  • 170 գ մոցարելլա պանիր

Պատրաստման եղանակը տեսանյութում

Բարի ախորժակ

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ