Խնձորով կարկանդակների բաղադրատոմս․ Մատները հետը կուտեք, շատ համեղ են


Ուղղակի իդեալական կարկանդակներ։

Բաղադրիչներ՝

  • 500 մլ․ կեֆիր,
  • 1 ձու,
  • 1 թեյի գդալ աղ,
  • 2 ճաշի գդալ բուսական յուղ,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 600-700 գրամ ալյուր,
  • բուսական յուղ՝ տապակելու համար,
  • շաքար խնձորի համար,
  • 3-4 խնձոր։


Պատրաստումը՝

Խառնեք կեֆիրը, ձուն, աղը, յուղը, ալյուրը և փխրեցուցիչը։ Հունցեք խմոր։
Թողնում են խմորը 30-40 րոպե այդ վիճակում։
Մաքրում ենք խնձորները և կտրում շրջանակների, հեռացնելով միջուկը։
Թաթախում ենք խնձորները կիտրոնի հյութի մեջ, որպեսզի չմգանան։ Գրտնակում ենք խմորի կեսը և խնձորի շրջանակները դնում ենք վրան, թողնելով դրանց միջև 1 սմ տարածություն։
Լցնում ենք խնձորների մեջտեղում շաքար և դարչին։ Գրտնակում ենք երկրորդ խմորը և խնձորները ծածկում նրանով։ Կտրում ենք բաժակով (մի փոքր խնձորից մեծ տրամագծով) կարկանդակներ։ Տապակում ենք կարկանդակները երկու կողմից բուսական յուղով։ Դնում ենք պատրաստի կարկանդակները անձեռոցիկի վրա, որպեսզի քամվի ավելորդ յուղը։ Մատուցում ենք տաք կամ սառը, վրան շաքարի փոշի ցանելով։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: