Խոզի միսը ջեռոցում․ Համից երբեք չեք կշտանա (Տեսանյութ)


Այսօր պատրաստելու ենք խոզի միսը ջեռոցում։

Անհնար է այս ուտեստի համից և հոտից կշտանալ, այն այնքան համեղ է, փափուկ, հյութեղ և հագեցնող է, այս ամենի հետ մեկտեղ պատրաստման եղանակն էլ  շատ պարզ է։

 

Խոզի միսը ջեռոցում Բաղադրիչներ

  • Խոզի փափուկ յուղոտ միս՝ ցանկալի է առանց ոսկոր
  • Սոխ — 3-4 գլուխ
  • Շաքարավազ — 1 թ․գդ
  • Համեմունքներ՝ աղ, կարմիր չիլի պղպեղ, խոզի մսի համար նախատեսված համեմունք կամ սխտորի փոշի, համեմի սերմ, չամանի փոշի
  • Ձիթայուղ — 1 սուրճի բաժակ

Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  • Նախապատրաստենք բաղադրիչները և սկսենք սոխից, այն հարկավոր է օղակաձև կտրատել, որից հետո պատառաքաղով պետք է այն ծակծկել, որպեսզի փափկի և հեշտ մարինացվի, իր մեջ քաշի ամբողջ հյութը, որի մեջ հիմա նրան կդնենք
  • Խորը տարայի մեջ ենք լցնում սոխը, կրկին ծակծկում և վրան շաքարավազ լցնում, որպեսզի սուր համը կորցնի և նոր թեթև քաղցրակծու համ ստանա
  • Վրան թեյի բաժակով գոլ ջուր ենք լցնում և փակում բերանը, դնում կողքի
  • Այժմ վերցնում ենք մեկ այլ տարա, որի մեջ պետք է խառնենք համեմունքները, սկսում ենք աղից, 1 թ․ լիքը գդալ աղ ենք լցնում
  • Մեկ թեյի գդալ խոզի մսի համար հանատեսված համեմունք եմ ես ավելացնում, եթե դուք չունեք այն կարող եք փոխարինել սխտորի փոշու, համեմի սերմի և չամանի խառնուրդով
  • Կարմիր չիլի պղպեղ ենք լցնում, այն և գեղեցիկ գույնով կեղև տալու և կծվությունն է ապահովելու, բայց եթե փոքրիկներ ունեք տանը, ապա կարող եք կծու չիլին փոխարինել սովորական կարմիր պղպեղով
  • Սխտորի փոշի ենք լցնում, համեմունքների կազմը դուք իհարկե կարող եք հարմարեցնել ձեզ
  • Համեմունքները մի լավ խառնում ենք և դնում կողքի

  • Այժմ խոզի մսի մշակման հերթն է, ինձ մոտ միջին չափսի միս է, եթե այն գերազանցի 5 կիլոգրամը, ապա կարիք կլինի որոշ հատվածներից անցք բացել և այս համեմունքները նաև այդ անցքերից լցնել ներս, որպեսզի ամբողջ զանգվածը համեմվի, մինչև 5 կգ-ոց կտորի դեպքում վրայից պարուրելը բավարար կլինի։ Ցանկալի է վերցնել առանց ոսկորի մսակտոր։
  • Մսակտորը լավ լվանում ենք, չորացնում խոհանոցային անձեռոցիկով
  • Մեկ սուրճի բաժակ ձիթայուղը լցնում ենք վրան և սկսում ենք խոհանոցային վրձինով լավ քսել ձիթայուղը մսին, բոլոր կողմերով, այն կօգնի համեմունքներին լավ կպնել մսին, ինչպես նաև լրացուցիչ փափկություն կտա նրան
  • Այժմ մեր նախապես խառնած համեմունքները լցնում ենք մսի վրա և շարունակում վրձնով հավասարաչափ տարածել, նույն կերպ կարող եք նաև Ամանորյա խոզի բուդը պատրաստել կամ տոնական սեղաներին այս նախուտեստը մատուցել որպես սառը համեղություն։
  • Հնում գյուղերում նման կերպ պատրաստել են խոշոր մսակտորներ, ոչ միայն խոզի մսից և սառը մառաններում պահելով ապահովել իրենց ածխաջրերի պաշարը ողջ ձմեռվա ընթացքում, դուք էլ կարող եք այս ուտեստը սառնարանում պահել մոտ մեկ շաբաթ
  • Նույն գործողությունները իրականցնում ենք նաև հաջորդ կողմից
  • Հիմա փայլաթիթեղ ենք վերցնում և փռում երկու շերտով
  • Վրան լցնում ենք արդեն փափկած և քաղցրացած սոխի կեսը
  • Վրան դնում համեմված խոզի միսը, վրաից էլ շարում սոխի մնացած մասը
  • Այժմ ամբողջությամ փայլաթղթով պետք է փաթաթենք մեր բուժինինան այնքան ամուր և լավ, որպեսզի եփվելու ընթացքում առաջացած ջուրը չծորի կողքերից
  • Փայլաթիթեղի երրորդ շերտն էլ չի խանգարի
  • Մի լավ փաթաթում ենք և դնում սառնարանը 2 ժամով, որպեսզի միսը մարինացվի և բոլոր համերը քաշի իր մեջ
  • Կարելի է մինչև 8 ժամ այդպես թողնել, հետո հանել սառնարանից, և այդպես փայլաթիթեղով փաթաթված վիճակում դնել ջեռոցի տապակին և ուղարկել ջեռոց 220 ջերմաստիճանում եփվելու
  • Մինչև վերջ այպես փակ պետք է եփվի, հետևյալ տրամաբանությամբ՝ 1 կիլոգրամ միսը 1 ժամ
  • Եթե ցանկանում եք, վերջում կարող եք փայլաթիթեղը բացելուց հետո ևս 10 րոպե թողնել ջեռոցում, որպեսզի կարմիր կեղև կապի վրան
  • Հանում ենք ջեռոցից, զգուշությամբ փորձում ենք բացել փայլաթիթեղը։ Բույրը խենթացնող է, անգամ համբերելը դժվար է, պետք է մաքրել սոխը վրայից, այն մեզ պետք չէ
  • Հանում ենք կաղապարից և դնում կողքի մի փոքր սառչելու
  • Եթե այդպես տաք վիճակում կտրատենք, այն փափկությունից լավ չի կտրվի և կոկիկ շերտեր չեն ստացվի
  • Ցանկալի է լավ սառելուց հետո շերտատել, հիանալ, համտեսել, դնել ապակյա տարայի մեջ և սառնարանում որպես սառը խորտիկ պահել առավելագույնը մեկ շաբաթ։

 

Այս շերտերը կդառնան ցանկացած սեղանի սպասված զարդը։

Խոզի միսը ջեռոցում Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Գնահատականը
( 3 оценки, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!