Մանկությունը հիշեցնող համ. Պատրաստեք «ընկույզներ» հեշտ բաղադրատոմսով


Բաղադրիչներ՝

– 200 գ սերուցքային կարագ

– 4 ձու

– 1 բաժակ շաքարավազ

– 1 տուփ ոխրեցուցիչ

– կիտրոնի կեղև

– Աղ

–Ալյուր


Կրեմ՝

– 50 գ կակաո

– 125 մլ ջուր

– 150 գ շաքարավազ


– 200 գ կարագ

– 4 դեղնուց

– ռոմ

– ընկույզ

Պատրաստման եղանակ՝

1. Խմոր: Միախառնել ձուն, շաքարավազը և աղը, ավելացնել կարագ, սոդա, մի գդալ քացախ կամ փխրեցուցիչ, կիտրոնի քերած կեղև. Լավ խառնել, հետո կամաց-կամաց ավելցնել ալյուրը այնքան, մինչև կստանաք կպչուն խմոր. Խմորից գնդիկներ առանձնացնել։ Լցնել ջեռոցի հատուկ ամանի մեջ ու թխել։

 

2. Կրեմ: Կակաոն խառնել անհրաժեշտ շաքարավազի կեսին, ավելացնել ջուր ու դնել մարմանդ կրակին։ Դեղնուցը և շաքարավազի մնացած մասը միասին հարել։ Ավելացնել տաք կակաո-կրեմին։ Անընդհատ խառնել։ Եփել այնքան ժամանակ, մինչև որ կստանաք թթվասերի խտության զանգված։

3. Վերցնել կրեմը կրակից, կարագը հարել ու ավելացնել կրեմին։ Ավելացնել ընկույզ և ռոմ։ Խառնել։ Լցոնել «ընկույզները»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: