Նրբաբլիթների այս պարզ բաղադրատոմսը հայտնի է շատ խոհարարների. Պահպանեք այն ձեզ մոտ, հաստատ պետք կգա


Եթե ձեր ձեռքի տակ չկա ո՛չ կաթ, ո՛չ էլ կեֆիր, կամ պարզապես ցանկանում եք նվազեցնել նրբաբլիթների կալորիականությունը, ապա այս պարզ բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Նրբաբլիթների՝ ջրով պատրաստվող այս բաղադրատոմսը շատ խոհարարների է գրավել, քանի որ պատրաստման այս եղանակով ստանում ենք բարակ և նուրբ նրբաբլիթներ:

Բաղադրիչներ
✓ Ալյուր — 1 բաժակ

✓ Սերուցքային կարագ — 3 ճ/գ

✓ Ջուր — 2,5 բաժակ

✓ Շաքարավազ — 2 ճ/գ

✓ Հավկիթ — 2 հատ

✓ Աղ — մի պտղունց

✓ Բուսական յուղ — 50 մլ


Ինչպես պատրաստել

Առանձին խորը ամանում հարում ենք ձուն, ավելացնում աղ, շաքարավազ և կրկին հարում:

Զանգվածին ավելացնում ենք ջուր և կրկին հարում:

Ճիշտ քանակությամբ վերցված ալյուրը մաղելով ավելացնում ենք զանգվածին և հարում էլեկտրական հարիչով:

Հարում ենք այնքան, որ ալյուրի գնդիկներ ընդհանրապես չմնան:

Պատրաստի խմորին ավելացնում ենք հալեցրած սերուցքային կարագը և խառնում:

Վերջ, ձեր նրբաբլիթի խմորը պատրաստ է թխվելու համար: Նրբաբլիթները թխում ենք փոքրիկ տապակի մեջ՝ նախապես մի փոքր բուսական յուղ ավելացնելով:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: