Շատ պարզ բաղադրատոմս. Խնձորով թխվածք՝ առանց ձվի


Խնձորով թխվածք՝ առանց ձվի․ Աշխարհի ամենապարզ բաղադրատոմսը։


Բաղադրիչներ

  • Խնձոր— 450 գրամ,
  • Կարագ — 200 գրամ,
  • Ալյուր— 200 գրամ,
  • Սպիտակաձավար— 200 գրամ,
  • Շաքար— 200 գրամ,
  • Խմորի փխրեցուցիչ — 1 թեյի գդալ,
  • Դարչին— 2 թեյի գդալ։

Պատրաստումը

  • Քերում ենք խնձորը քերիչով։
  • Առանձին խառնում ենք սպիտակաձավարը, ալյուրը, փխրեցուցիչը և շաքարը։
  • Դնում ենք չոր խառնուրդի շերտը բուսական յուղով պատած ֆորմայի մեջ։
  • Այնուհետև դնում ենք խնձորի շերտը։
  • Մյուս շերտը նորից «չորը»։
  • Այնուհետև նորից խնձորի շերտ։
  • Վերևից շաղ ենք տալիս քերած կարագ։
  • Դնում ենք ջեռոցում՝ 180 աստիճանի տակ 20-25 րոպե։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: