Պատրաստեք այս փքաբլիթները և վայելեք. Ուղղակի հալչում են բերանում


Բաղադրամասեր

ձու – 3 հատ,

շաքարավազ – 3 ճ/գ,

ալյուր – 8 ճ/գ,

կաթնաշոռ – 250 գ,

սոդա – 1/2 թ/գ,

աղ – 1/2 թ/գ,


ձիթայուղը, շաքարի փոշին և վանիլինը ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խոր թասի մեջ լցնել կաթնաշոռը, ավելացնել ձուն, ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը և զգուշությամբ խառնել՝ մինչև միատար զանգված ստանալը:

Ոչ մեծ սոտեյնիկի մեջ լցնել ձիթայուղ (կամ բուսայուղ) այնքան, որպեսզի հնարավոր լինի ընկղմել այնտեղ փքաբլիթի կեսը: Ձիթայուղը լավ խառնել:
Գդալով կամ ձեռքերի օգնությամբ խմորից գնդիկներ պատրաստել, որոնք պետք է լինեն ընկույզից մի քիչ փոքր:

Փքաբլիթները լցնել եռացող ձիթայուղի մեջ և տապակել բոլոր կողմերից:

Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա 1-2 րոպե:

Մատուցել փքաբլիթը տաք վիճակում՝ վրան ցանելով վանիլինի հետ խառնած շաքարի փոշին:

Понравилась статья? Поделиться с друзьями: