Պատրաստեք Իշխանական ընթրիք ամբողջ ընտանիքի համար` 5 րոպեում


Տապակած կոլոլակներ կարտոֆիլիի պյուրեով:

Բաղադրությունը `

  • կարտոֆիլ — 1 կգ
  • կաթ — 200 մլ
  • կարագ — 3 ճաշի գդալ
  • աղացած միս (կարելի է` հավի միս) — 500 գր
  • թարմ լոլիկ — 2-3 հատ
  • սոխ — 1 հատ
  • կոշտ պանիր — 50 գր
  • աղ, համեմունքներ — ըստ ճաշակի
  • բուսական յուղ` տապակելու համար
  • թարմ կանաչի` մատուցելիս զարդարելու համար

Պատրաստման եղանակը`

  1. Կարտոֆիլը մաքրել, կտրատել եւ եփել աղ արած ջրում մինչեւ պատրաստ լինելը:
  2. Մաքրել սոխը, կտրատել փոքր խորանարդիկներով կամ աղալ:
  3. Աղացած մսին ավելացնել սոխ, աղ, համեմունքներ ու լավ խառնել ամբողջը:
  4. Պատրաստի կարտոֆիլը վերցրեք կրակից, քամել հեղուկը, ավելացնել կարագը և կաթը, տրորել, լավ խառնել: Պյուրեն չպիտի ջրիկ լինի:
  5. Լցրեք պատրաստի պյուրեն հրակայուն տապակի մեջ եւ հարթեցրեք այն:
  6. Պատրաստել կոլոլակներ և տապակել բուսական յուղով բոլոր կողմերից` 5-7 րոպե:
  7. Տապակած կոլոլակները դասավորել կարտոֆիլի պյուրեի վրա:
  8. Լոլիկները կտրատեք ինչպես ցանկանում եք` շերտերով, կամ փոքր կտորներով և լցրեք կարտոֆիլի վրա
  9. Պանիրը խոշոր քերիչով անցկացնել ու շաղ տալ տապակի պարունակության վրա:
  10. Ջեռոցը տաքացնել 200 աստիճան, տապակը տեղադրել և եփել 15-20 րոպե:
  11. Հանեք կոլոլակները ջեռոցից, վրան մանր կտրատած կանաչի լցնել և տաք-տաք մատուցել:

Բարի ախորժակ

Պատրաստում ենք ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով — Համեղ Բաղադրատոմսեր

Գնահատականը
( 1 оценка, среднее 2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!