Սառը սուրճ պատրաստելու հետաքրքիր տարբերակներ. այն ինչ հարկավոր է այս շոգին

Իհարկե, թեյի երկրպագուները վստահ են, որ մեր սիրելի սուրճն անհամ է և վնասակար, բայց մենք միևնույն է առավոտյան խմում ենք այն ու անհամբեր սպասում ընդմիջմանը՝ երկրորդը խմելու համար: Իսկ ամառն ավելի հաճելի է վայելել սառը և թարմացնող սուրճ:

Չարժե հրաժարվել սիրելի ըմպելիքց շոգի պատճառով: Վայելեք այս համեղ բաղադրատոմսերով պատրաստված սառը սուրճերը:

Անանուխե-շոկոլադե սուրճ

 

 

Հարկավոր է.

1. 300-350 մլ թունդ նոր եփած սուրճ,

2. 30-50 գ դառը շոկոլադ,

3. 2-4 թեյ գդալ անանուխի սիրոպ կամ լիկյոր,

4. 100 գ սերուցքային պաղպաղակ

5. սառույց

Եփել սուրճը, մեջը հալացնել շոկոլադը: Մի քիչ սառեցնել, ավելացնել պաղպաղակի կեսը, անանուխի սիրոպը կամ լիկյորը, մի քանի կտոր սառույց և խառնել բլենդերում: Մատուցելիս ավելացնել մնացած պաղպաղակը, զարդարել անանուխի տերևով և քերած շոկոլադով:

Սրճային սմուզի

 

 

Հարկավոր է.

1. 250 մլ եփեծ և սառեցված էսպրեսսո,

2. փոքր բանան,

3. 250 մլ սովորական յուղազրկված յոգուրտ,

4. 1/4 թեյի գդալ դարչին,

5. կես գդալ բնական ոչ քաղցր կակաո-փոշի

Բանանից խյուս պատրաստեք, ավելացրեք յոգուրտն ու հարեք: Ավելացրեք սուրճն ու կրկին հարեք: Ավելացրեք կակաո և դարչին ըստ ճաշակի:

Կաթ սրճային սառույցով

 

 

Հարկավոր է.

1. 5 թեյի գդալ լուծվող սուրճ,

2. 5 թեյի գդալ շաքարավազ,

3. մի պտղունց վանիլին,

4. 250 մլ եռացրած ջուր,

5. 250 մլ կաթ:

Շաքարավազը և սուրճը լցնում ենք եռացրած ջրի մեջ, խառնում ենք: Թողնում ենք մի փոքր սառի, ավելացնում ենք վանիլին և լցնում սառուցամանի մեջ: Դնում ենք սառցարան, որ սուռույց դառնա: Սրճային սառույցը լցնում ենք բաժակների մեջ, ավելացնում ենք կաթը: 10-15 րոպեով դնում ենք սառնարան, որպեսզի սառույցը մի փոքր հալվի և խառնվի կաթի հետ:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ