Փորձեք պատրաստել «ծույլ լազանիա». Ընդամենը 200 գ ֆարշ և լավաշի բարակ շերտ


Երեխաներս վաղուց է ինչ խնդրել էին պատրաստել լազանիա, որը «Гарфилд» մուլտֆիլմի մեջ այդքան համեղ տեսք ունի: Սակայն իմ խոհանոցում պարզվեց, որ այդքան մթերք չկա այն պատրաստելու համար:

Մի քիչ մտածելուց հետո, եկա այն եզրակացությանը, որ կարելի է ավելի հեշտ տարբերակով կերակրել ընտանքիս: Փորձեցի պատրաստել «ծույլ լազանիա»:

Այս բաղադրատոմսը կիսում եմ ձեզ հետ: Նախազգուշացնում եմ, որ այս լավաշով լազանիան բավականին վտանգավոր է, քանի որ չեք կարողանալու կանգ առնել, մինչև այն լրիվ չուտեք:

Լազանյա ջեռոցում
Ձեզ պետք կգա 200գ մսի ֆարշ:

Բաղադրատոմս
3 հատ լավաշ
200գ մսի ֆարշ
1սոխ
2լոլիկ
2բաժակ կաթ
2բաժակ ալյուր
150գ պանիր
աղ, սև պղպեղ, կանչի և մշկընկույզ

Պատրաստման եղանակ


Բուսայուղի մեջ տապակեք մսի ֆարշը 4 րոպե: Հետո աղ և սև պղպեղ լցրեք: Թողեք, որ այն սառչի:

Սոխը և լոլիկը բարակ կտրել և տապակել հենց նույն թավայում: Վերջում ավելացրեք կանաչեղենը: Պատրաստի բանջարեղենը դրեք ամանի մեջ:


Բեշամել սոուս

Որպեսզի պատրաստեք բեշամել սոուսը, կաթսայի մեջ լցրեք կաթը, իսկ վրան ավելացրեք ալյուրը: Այն հասցրեք եռման աստիճանի և խառնեք: Ավելացրեք աղ և մշկընկույզ:

Ամանի մեջ դրեք լավաշը այնպես, որ մնացած կեսը դուրս մնա: Ֆարշը տարածեք լավաշի վրա, սակայն բարակ շերտով: Ավելի յուրահատուկ համ ստանալու համար ֆարշի վրա քերեք պանիր:

Վրան ավելացնել 3-4 թեյի գդալ պատրաստված սոուսը: Իսկ հետո լավաշի դուրս մնացած հատվածով ծածկել ամբողջ ֆարշը:

Բանջարեղենը ավելացրեք փակ լավաշի վրա և նոր լավաշով այն ծածկեք:

Ամենավերջում վրան ավելացրեք սոուսի մնացած մասը և վրան քերեք պանիր: Իսկ հետո լազանյան դրեք գազօջախում 30րոպե 200աստիճանում:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: