Փքաբլիթ (պոնչիկ)․ Սիրելի մայրիկներ, պատրաստեք, ձեր փոքրիկները հաստատ համից չեն կշտանա


Փքաբլիթ (պոնչիկ)․ Սիրելի մայրիկներ, պատրաստեք, ձեր փոքրիկները հաստատ համից չեն կշտանա

Բաղադրությունը

  1. տաք ջուր – 1 և 1.3 բաժակ
  2. չոր խմորիչ – 2 թեյի գդալ
  3. շաքարավազ – 2 ճաշի գդալ
  4. աղ
  5. վանիլին
  6. բուսայուղ – 30 մլ
  7. ալյուր – 4 բաժակ

Կրեմի համար

  • ձու – 1 հատ
  • շաքարավազ – 1 բաժակ
  • վանիլին
  • ալյուր – 3 թեյի գդալ
  • կաթ – 1 բաժակ
  • շաքարի փոշի
  • բուսայուղ տապակելու համար

Պատրաստման եղանակը

Լցնել 55 աստիճանի ջուր: Շաքարավազը և խմորիչը ցանել վրան: Ծածկել, թողնել 10 րոպե: Ջրի վրա փրփուր պիտի առաջանա: Ավելացնել աղ, վանիլ, կարագ, հարել:

Ավելացնել ալյուր, խմոր հունցել, որ ձեռքերի չկպչի: Ծածկել, թողնել 10 րոպե, նորից հունցել, ծածկել, մի ժամ թողել տաք տեղում:

Պատրաստել կրեմը: Շաքարավազը, ալյուրը, ձուն, վանիլը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը կաթ, խառնելով եփել միջին բարձրության կրակով, մինչև թանձրանա:

Մեկ ժամ հետո խմորը բաժանել երկու մասի, ամեն մեկը բացել 5 մլ հաստությամբ, թեյի բաժակով շրջանակներ կտրել, մեջը դնել ոչ լիքը թեյի գդալ կրեմ, փակել երկրորդ շրջանակով, ծայրերը փակել, շարել յուղած սինու վրա, թողնել 15 րոպե: Կաթսան լցնել բուսայուղով` մոտ 3 սմ և թխել փքաբլիթները ամեն կողմից կես րոպե:

Թողնել մի քիչ սառչեն, շաքարի փոշի ցանել: Մատուցել տաք կակաոյի հետ:

Մանր Պոնչիկներ․ 2 րոպեում վերջացող Նուրբ Փքաբլիթներ Կաթնաշոռով

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ