Քնքուշ, նրբահամ և համեղ տիրամիսու. Պատրաստեք այս բաղադրատոմսով


Բաղադրատոմս, որը ձեզ հաճույք կպարգևի․ Նրբահամ և համեղ տիրամիսու։

Բաղադրիչներ՝

  • 200 գրամ ցանկացած շաքարավազով թխվածքաբլիթ,
  • 200 գրամ անյուղ կաթնաշոռ,
  • 100 գրամ թթվասեր,
  • 50 գրամ շաքար,
  • 1 թեյի գդալ սուրճ,
  • վանիլ,
  • կակաո։

Պատրաստումը՝


1. Խառնեք բլենդերի մեջ կաթնաշոռը, թթվասերը, շաքարը և վանիլը՝ մինչև միատարր զանգված ստանալը։ Պատրաստեք սուրճը ( ես վերցրել եմ սովորական լուծվող)։

2. Թաթախում ենք թխվածքաբլիթները սուրճի մեջ 5 վայրկյան։ Այնուհետև հերթականությամբ դասավորում ենք թխվածքաբլիթը, կրեմը և ձևավորելով դեսերտը ( ես դա անում եմ ապակե բաժակի մեջ)։

3. Շաղ տվեք կակաոն ցանցով։ Թողեք սառնարանում ամբողջ գիշերվա ընթացքում։

Այսպիսի մթերքների քանակությունից, ինձ մոտ ստացվեց 3 այսպիսի բաժակ։
Փորձեք, շատ համեղ է։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: