Արամ Դավթյան. «Ավագյանը ցույց կտա, որ պատրաստ է ավելի մեծ մենամարտերի»


Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը սեպտեմբերի 21-ին կանցկացնի իր հերթական մենամարտը՝ մրցելով ռուս ուժեղագույն բռնցքամարտիկ Եվգենի Սմիռնովի հետ: Այս առիթով PunchBoxingPromotions-ի մամուլի ծառայությունը զրուցել է PunchBoxing-ի հիմնադիր և Արամ Ավագյանի պրոմոութեր Արամ Դավթյանի հետ, ով խոսել է մենամարտի օրվա և Ավագյանի մրցակցի մասին

«Միշտ ցանկացել եմ, որ սեպտեմբերի 21-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կազմակերպեմ Հայաստանում, այս անգամ չստացվեց, բայց ՀՀ անկախության օրը Մոսկվայում տեղի կունենա Արամ Ավագյանի մենամարտը: Միտք ունենք նաև, որ ամեն տարի այդ օրը Հայաստանում բռնցքամարտի շոու կազմակարպենք:


Հարցին, թե արդյո՞ք Արամն այս փուլում պատրաստ է նման ուժեղ մրցակցի հետ մենամարտելու, Դավթյանը պատասխանեց.

«Միանգամից ասեմ այո, և դրա համար տարբեր հանգամամքներ կան: Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտ է: Արամն ունի շատ մեծ փորձ: նա մասնակցել է օլիմպիական խաղերին, որտեղ կարևոր մենամարտում հաղթանակը տվեցին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մայքլ Քոնլանին: Շատ վիճելի մենամարտ էր: Հավասար մարտ էր և կարող էին հաղթանակը շնորհել նաև Արամին: Արամն իր կարիերայի ընթացքում հանդիպել է շատ ուժեղ բռնցքամարտիկների հետ և իրեն ցույց է տվել ամենալավ կողմերով: Սմիռնովը շատ լուրջ հակառակորդներ չի ունեցել, բայց դա չի նշանակում որ նա թույլ բռնցքամարտիկ է: Նա դեռևս պարտություն չունի և չի մտածում նաև, որ կարող է պարտվել այս մենամարտում: Քանի դեռ պարտություն չի ունեցել, չես կարող նրա թույլ կողմերի մասին 100 տոկոսանց բան ասել: Արամի համար սա շատ կարևոր մենամարտ է , և հաղթելու դեպքում ցույց կտա, որ պատրաստ է ավելի մեծ մենամարտերի»

Понравилась статья? Поделиться с друзьями: