«Արսենալը» երկրորդ խաղում ևս ուժեղ գտնվեց «Միլանից»


Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Արսենալը»` մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթելուց հետո, ընդունեց «Միլանին»: Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Հական Չարհանօղլուն՝ դառնալով փայլուն գոլի հեղինակ: 4 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը հիանալի փոխանցում կատարեց Ուելբեքին, իսկ վերջինս զգալով Ռիկարդո Ռոդրիգեսի ձեռքի հպումը ընկավ մրցակցի տուգանայան հրապարակում: Շվեդ մրցավար Յոնաս Էրկսոնը նշանակեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց տուժողը: Առաջին կեսի վերջնամասում «Զինագործներին» կարող էր առաջ մղել Մխիթարյանը, սակայն նրա գլխով կատարած գեղեցիկ հարվածը մի փոքր շեղ ստացվեց:


Երկրորդ կեսի սկզբում նորից Հենրիխը հայտնվեց ուշադրության կենտրոնում, սակայն այս անգամ էլ «Միլանին» մեր հավաքականի ավագի հարվածից հետո փրկեց Դոնարուման: 69-րդ րոպեին Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ մտավ Էլ Նենին: 71-րդ րոպեին Գրանիտ Ջակայի հեռու տարածությունից կատարած հարվածից հետո կոպիտ սխալ թույլ տվեց Դոնարուման և գնդակը հայտնվեց «Միլանի» դարպասում: Հանդիպան վերջակետը դրեց Ուելբեկը՝ գլխի հարվածով գրավելով դարպասը: 3-1 և «Արսենալը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Понравилась статья? Поделиться с друзьями: