«Բարսելոնայի» ֆուտբոլիստը ամուսնացել է Էրդողանի աղջկա հետ


«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը, որը վարձավճարով հանդես է գալիս «Իստանբուլի» կազմում, ամուսնացել է իր սիրելիի՝ Ասլիխան Դոգանի հետ, որը Թուրքիայի նախագահ Էրդողանի դուստրն է:

Նշենք, որ մի քանի տարի ընկերություն անելուց հետո Արդան 2016 թվականին հայտարարել էր Ասլիխանից բաժանվելու մասին: Սակայն զույգը հասկացել է, որ առանց իրար չեն կարողանում ապրել ու միավորվել են:

Հարսանյաց արարողությանը ներկա են գտնվել Թուրանի թիմակիցները՝ մասնավորապես Էմրե Բելեզօղլուն:


 

Նշենք, որ Թուրանը Թուրքիա վերադառնալուց հետո «Իստանբուլի» կազմում մասնակցել է 5 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: