«Լիվերպուլը» ոչնչացրեց «Ուոթֆորդին». Սալահը պոկերի հեղինակ


Անգլիայի Պրեմիերի Լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց «Ուոթֆորդին»: Հանդիպման հերոսը դարձավ եգիպտացի հարձակվող Սալահը, որը դարձավ պոկերի հեղինակ, իսկ մեկ անգամ էլ նրա փոխանցումից հետո դարպասը գրավեց Ռոբերտո Ֆիրմինոն:


Սալահը ԱՊԼ-ի այս առաջնությունում խփեց իր 28-րդ գոլը և 4 գոլով առաջ անցավ լավագույն ռմբարկուի համար պայքարում իր գլխավոր մրակից՝ Հարի Քեյնից: «Լիվերպուլն» էլ վաստակելով 63 միավոր 2 միավորով առաջ անցավ «Տոտենհեմից» և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: